Իշխանության ներսում անվստահության ճգնաժամը խորանում է

Այսօր Ազգային ժողովում անսպասելի քվեարկություն տեղի ունեցավ․ իշխանական խմբակցության ներկայացուցիչ Աննա Կարապետյանի ներկայացրած նախագիծը տապալվեց հենց նույն խմբակցության պատճառով։ Կարապետյանը համապատասխան օրենքներում փոփոխություններով առաջարկում էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հնարավորություն ընձեռվի մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին:

Արարատ Միրզոյանին ԱԽ խորհրդի կազմ ընդգրկելու նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 20: Դեմ էին Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավորները, քանի որ նրանց առաջարկը, որ այդ նիստերին մասնակցեն նաեւ խմբակցության ղեկավարները, իշխանությունը մերժել էր։ ԲՀԿ-ականներն էլ ձեռնպահ էին։

Թվում էր, թե 88 հոգանոց «Իմ քայլը» միայնակ կարող էր ապահովել 81 ձայն, նույնիսկ այն պարագայում, երբ վեց պատգամավոր գործուղման էին, բայց չեղավ այդպես։ Բացակայում էին Ռուբեն Ռուբինյանը, Լուսինե Բադալյանը, Հովհաննես Իգիթյանը, Արման Բոշյանը, Արման Եղոյանը, Թագուհի Ղազարյանը, Սոնա Ղազարյանը, Սուրեն Գրիգորյանը, Նարեկ Զեյնալյանը, Սիսակ Գաբրիելյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ռուստամ Բաքոյանը, Լիլիթ Մակունցը, Հրաչյա Հակոբյանը, Տաթևիկ Գասպարյանը, Արգիշտի Մեխակյանը, Սերգեյ Մովսեսյանը, Թագուհի Թովմասյանը (չի քվեարկել), Արեն Մկրտչյանը, Վաղարշակ Հակոբյանը, Լիլիթ Ստեփանյանը, Սոֆյա Հովսեփյանը, Արմեն Խաչատրյանը: Բացակա պատգամավորներից, ինչպես նշեցինք, վեցն էին գործուղման։

Քվեարկությունից հետո իշխանության ներսում մեծ բոլոլա սկսվեց, Հակոբ Սիմիդյանին ու Սիփան Փաշինյանին Արարատ Միրզոյանը կանչեց իր աշխատասենյակ պարզաբանումներ պահանջելու։ Թեժ քննարկումից հետո պատգամավորները լրագրողներին ասացին, որ պետք չէ ողբերգություն սարքել, իրենց պատգամավորներն ուշացել են, դրա համար էլ նախագիծը տապալվել է։ Նշենք, որ քվեարկությունից հետո բացակա պատգամավորների մեծ մասը եկան խորհրդարան, ամեն մեկը մի պատճառաբանություն բերեց, թե ինչու էին ուշացել։

Նշենք նաեւ, որ կառավարությունը դրական եզրակացություն էր տվել նախագծին, սակայն այնքան էլ կողմ չէր քաղաքական մեծամասնության նման առաջարկին, քանի որ կառավարությունից հիշեցրել էին, որ անվտանգության խորհուրդը գործադիր իշխանության լիազոր մարմին է, և պետք է խորհրդին անդամակցեն գործադիր իշխանության ներկայացուցիչները:
Այս քվեարկությունը ցույց տվեց, որ իշխանության ներսում ամեն ինչ հաշտ ու համերաշխ չէ եւ Արարատ Միրզոյանը չունի լիակատար աջակցություն իր ղեկավարած հիմնարկում։ Նիկոլ Փաշինյանն էլ թեեւ արտաքուստ համաձայնություն է հայտնել նախագծին, բայց ներքուստ դեմ է Միրզոյանի մասնակցությանը։

Անի Սահակյան

դիտվել է 3730 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am