Կներկայացվի նախագիծ, որպեսզի ուսման ընթացքում տղաներին զինծառայության համար տարեկետում չտրվի

Կառավարությունն առաջիկայում Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի օրենքի նախագիծ, որով ուսման ընթացքում արական սեռի ներկայացուցիչներին զինծառայության համար տարեկետում չի տրվելու: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի հարցին: Հակոբյանն անդրադարձավ Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե հարուստ խավն առաջնագծում չի ծառայում, քանի որ հարուստների զավակները կրթություն են ստանում և համալրում են սերժանտական կազմը, ասաց, թե Սեյրան Օհանյանի պատասխանը շիտակ էր ու պարզ: Բայց կա օրենքի բաց, որը թույլ է տալիս, որ միայն անապահով սոցիալական խավի ներկայացուցիչները լինեն առաջնագծում: Պատգամավորը հիշեցրեց, որ ժամանակին առաջարկել էր, որ տարկետում չտրվի զինծառայության համար, սակայն կառավարությունը մերժել էր` ասելով, որ դա կարող է շահարկման առարկա դառնալ, որ անհրաժեշտ է կոնսենսուս, քանի որ գիտությունը կարող է տուժել դրանից: Պատգամավորը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել է, որ 18 տարին լրացած բոլոր արական սեռի ներկայացուցիչները պետք է ծառայեն բանակում, սակայն խորհրդարանը մեկ տարով հետաձգել է նախագծի քննարկումը. «Ես հիշում եմ ձեր օրենսդրական նախաձեռնությունը, շատ ճիշտ նկատեցիք՝ կառավարությունը չի մերժել այդ նախագիծը: Մենք բավականին լուրջ աշխատանք ենք կատարել, և առաջիկայում ձեր գաղափարը լրամշակված տեսքով ներկայացվելու է խորհրդարան: Բացառությամբ որոշակի դեպքերի՝ մենք այդ լուծումը տալու ենք: Ինչո՞ւ եմ ասում լրամշակված, որովհետև կան որոշակի մասնագիտություններ, որոնք կարևոր են մեր ռազմական արդյունաբերության զարգացման համար, որտեղ մենք պատրաստվում ենք թողնել տարեկետման հնարավորությունը: Բացառությամբ որոշ դեպքերի, մենք տալու ենք այդ լուծումը»,- նշեց Հարությունյանը: Դավիթ Հարությունյանը Ռուբիկ Հակոբյանին կոչ արեց զերծ մնալ խորհրդարանում իր ներկայացրած նախագիծը քննարկելուց՝ ընդգծելով, որ կառավարությունը շուտով կներկայացնի իր տարբերակը: «Կարծում եմ, որ մենք կարող ենք ունենալ մեկ միասնական նախագիծ, որով կլուծենք ձեր բարձրացրած մտահոգությունը»,- եզրափակեց Հարությունյանը: Հասկանալի է, որ այս հարցը հրատապ է դարձել քառօրյա պատերազմից հետո, երբ խոսվում էր ոչ միայն ռազմական, այլեւ մարդկային ռեսուրսի դեֆիցիտի մասին։ Ի դեպ, վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմը շատ հարցեր, մտահոգություններ ի հայտ բերեց, և ապագայում կառավարությունը համապարփակ հայտարարությամբ հանդես կգա: Պատասխանելով պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, թե ի՞նչ փոփոխություններ է նախատեսվում իրականացնել կառավարությունը պետական ինստիտուտներում, վարչապետն ասաց.«Ընդհանրապես մենք քննարկելու, նաև քննադադատելու շատ խնդիրներ ունենք: Ինչ վերաբերում է կառավարության խնդիրներին, ընդհանրապես անելիքներին, ասեմ, որ կառավարությունը նայում է դեպի ապագա, նայում է առաջ՝ փորձելով մոռանալ անցյալը, դասեր քաղել անցյալից, բացթողումներից և փորձել քայլել ժամանակին զուգընթաց: Այս արագ փոփոխվող աշխարհում մենք իրոք պետք է լինենք շատ զգոն, շատ զգուշավոր, պատասխանատու»։ Երկարատեւ շրջագայությունից հետո հայտնվել էր նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, խոսեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցելության ընթացքում շրջանառվող վարկածների մասին, դրանք ասեկոսեներ համարեց, թե ինչ-որ փաթեթ է բերվել, այս պայմաններում ինչ-որ բանակցություններ վարել անհնար է, եթե չեն ստեղծվել պայմաններ: Նա դրանք սին անվանեց և նշեց, որ Ադրբեջանի կողմից է տարածվել, որ ՀՀ-ն դուրս է գալիս բանակցային գործընթացից. «Դա սուտ է: Հայաստանը երբեք դուրս չի եկել բանակցային գործընթացից, Հայաստանը միշտ կողմ է եղել միայն բանակցությունների խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը, և Հայաստանը չէ, որ հրաժարվել է հանդիպումներից: Եթե ինչ-որ հանդիպումներ բարձր մակարդակով չեն կայացել, դա եղել է Ադրբեջանի պատճառով»: Պատասխանելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին, Նալբանդյանը տեղեկացրեց նաեւ, որ նախագահի հանձնարարությամբ Արցախի և Հայաստանի միջև ռազմական փոխօգնության համաձայնագրի մշակումն ընթացքի մեջ է: «Համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղի հետ միասին մշակվում է և կարծում եմ` դուք բոլորդ պետք է պատկերացնեք, որ դա պարզ գործընթաց չէ և բավական էքսպերտային աշխատանքի կարիք ունի: Այդ աշխատանքն ընթացքի մեջ է, և երբ պահը լինի այնպես, որ հարկավոր է պայմանագիրը կնքել, այդ ժամանակ կիրականացվի»։   Անի Սահակյան

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am