Թոքմաջյանի նվիրյալ բանակ չծառայածները մտել են ուսխորհուրդներ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Անցյալ շաբաթ Հայստանի Պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի գործունեության մասին մեր հրապարակումից հետո տարբեր ուղիներով մեզ հետ կապվում են նրա նախկին ուսանողներ, դասախոսներ եւ ադմինիստրատիվ աշխատողներ, ովքեր տարբեր պատմություններ են ներկայացնում Թոքմաջյանի գործունեությունից:

Իհարկե ոչ բոլորը կարող ենք ներկայացնել, քանզի դրանք պարունակում են հրապարակմանը ոչ ենթակա տեղեկություններ, սակայն մի քանիսի մասին խոսել կարող ենք:

Պարզվում է՝ Թոքմաջյանի կառավարման տարիներին ճարտարապետաշինարարական համալսարանը եւ Եղիազարովի անվան ջրային ինստիտուտը (որտեղ ըստ որոշ լուրերի Թոքմաջյանն ունի սեփականության իրավունքներ), պլացդարմ է դարձել իր ընտանիքի անդամների՝ որդու, եղբորորդու, կնոջ եւ մերձավոր մարդկանց՝ հատկապես գիտության ասպարեզ մտնելու համար:

Մեզ հայտնի դարձավ, որ օրինակ նրա որդին եւ եղբորորդին անբացատրելի արագությամբ դարձել են գիտնականներ, բնականաբար ազատվելով պարտադիր զինվորական ծառայությունից, օգտվելով նաեւ անվճար սովորելու իրավունքից:

Ի դեպ՝ մեր աղբյուրները պնդում են, որ Թոքմաջյանի կողմից հովանավորություն ստացած, բանակ չգնացած ու ամեն ինչով իրեն պարտական երիտասարդներից շատերը պարբերաբար ներգրավվում էին ուսխորհուրդներում, որոնց մեծ մասն այսօր էլ շարունակում են աշխատել բուհում:

Բնական է, որ բուհի ռեսուրսներից օգտված մի շարք աշխատակիցներ (Թոքմաջյանական նվիրյալներ), ինչպես նաեւ որոշ երիտասարդներ չէին կարող ծառայություններ չմատուցել նախկին ռեկտորին՝ ընդհուպ մինչեւ ՏԻՄ ընտրություններում Թոքմաջյանի համար աշխատելը, ինչը հանգեցրեց նրան, որ Թոքմաջյանը ՀՀԿ ականների օրոք դարձավ Երեւանի ավագանու անդամ՝ ցուցակում զբաղեցնելով երրորդ պատվավոր տեղը: Մենք հետամուտ կլինենք հետագա զարգացումներին ու նախկին ռեկտորի ժամանակ կատարված աշխատանքների բացահայտմանը՝ միաժամանակ ակնկալելով, որ համապատասխան մարմինները վերջապես կանցնեն կոնկրետ ուսումնասիրությունների ու կտան այս ամենի իրավական գնահատականը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 295 անգամ
Լրահոս
Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների Վլադիմիր Գասպարյանի որդու քրգործը մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է «Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք» ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրների մասին Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am