Սեքսը խորհրդարանում

Սեքսի ու քաղաքականության անհամատեղելիության մասին ամերիկացի գիտնականների պնդումներին հակառակ՝ Հայաստանի խորհրդարանում այս քառօրյայի մեկնարկն աչքի ընկավ սեքսի մասին իշխանականների կրքոտ ելույթներով, ընդ որում՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների վերաբերյալ: Իշխանականների ուշադրությունը թեմայի նկատմամբ գրգռել էր ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նիստի մեկնարկին նույնասեռականներին վերաբերող իր նախագծի քննարկմանն ունեցած ելույթից հետո խորհրդարանում միայն սեռականության թեման էր թեւածում: Նախագծի քննարկման ժամանակ առաջինը բորբոքվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, թուր կեծակին հեծնեց ու սլացավ Պետրոսյանի դեմ ՝ քաղաքական թիվ մեկ ամբիոնում ընթացող պրոցեսները հավասարեցնելով փողոցային մակարդակի բղավեց. <<Մի հատ էլ քֆուր դիր մեր քվեարկության վրա>>: Հետո ինչպես Ալեն Սիմոնյանը բնորոշեց սկսվեց բոլոլան: Ամեն ինչ մոռացած իշխանական պատգամավորները անցան ամենակարեւոր գործին՝ Պետրոսյանի ու ԲՀԿ-ի պորտատեղադրմանը: Հատկանշական է, որ նրանց ելույթները սկսվում եւ ավարտվում էին սեքսի շուրջ:

Համատարած այս տարփանքը անհասկանալի էր անգամ Պետրոսյանի կուսակիցների համար: Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ի պատասխան իշխանական գործընկերների հախուռն ելույթների փորձ արեց անկեղծորեն հասկանալ: «Ժողովուրդ, ձեզ ի՞նչ եղավ: Ինչո՞ւ եք անձնավորում ամեն ինչ: Մենք ազգանուններ տվե՞լ ենք, ինչո՞ւ եք ազգանուններ տալիս: Մենք սկսե՞նք անձնավորել, հա՞…հիշեցնե՞մ, թե ով ինչ հ/կ-ում էր աշխատում ու ում շահերն էր պաշտպանում, հիշեցնե՞մ»,-ԱԺ ամբիոնից բղավեց Արման Աբովյանը. «Հալա՜լ ա Պետրոսյան Գեւորին, հալա՜լ ա, որ կարողացավ մենակով օրակարգ բերել ու գմփցրնել: Ասեմ ավելին՝ խոսում եք ԲՀԿ-ի մասին՝ մոռանալով, որ ԲՀԿ-ն մեծությամբ երկրորդ ուժն է: Մեզ տրված քաղաքացիների ձայները չհարգելը սխալ է»,-հայտարարեց Արման Աբովյանը:
Իսկ որ Պետրոսյանն ինչ որ բան <<գմփցրեց>> Աժ-ում, դա միանշանակ էր: Փորձված բան է չէ, երբ ընտանիքում ամուսինների միջեւ հանկարծակի վեճ է բռնկվում ու հանգեցնում ապահարզանի, հասկանալի է, որ մի դիպվածով դեպքերն այդօրինակ հանգուցալուծման չէին բերի, խնդիրները խորքում են: Ուստի Պետրոսյանի՝ միասեռականների մասին ելույթները եւ մեղադրանքները, որ իշխանությունը չի ցանկանում օրենքով հրաժարվել նրանց ամուսնությունից, երեխա որդեգրելուց եւ այլն, ընդամենը պատրվակ էին, կայծ իշխանական խորքերում՝ ԲՀԿ-ի նկատմամբ առկա նստվածքը փոթորկելու: Բայց այս դեպքում կողմերը հատեցին անգամ թույլատրելիի սահմանները՝ փոխադարձ եւ անձնավորած վիրավորանք հնչեցնելով:

Օրինակ Իմ Քայլից Արմեն Փամբուխչյանը վստահ է, որ ԲՀԿ-ում հոմոսեքսուալ գաղտնի հակումներ ունեցողներ կան.«Վերջին օրերին, այսօր ևս ականատես ենք լինում երեսպաշտության համարներով շրջիկ կրկեսի: Խոսքն այն երեսպաշտների ստեղծած կրկեսի մասին է, որտեղ սատանայի հետ գործարքների գնացածները, մութ ուժերին ծառայածները, ամեն ազգային արժեք նսեմացրածները եկել, խոսում են սատանայապաշտությունից, երբ հոմոսեքսուալ գաղտնի հակում ունեցողները խոսում են նույնանման հակումներ ունեցողների դեմ պայքարի անհրաժեշտությունից....»:
«Ես տպավորություն ունեմ, որ պարոն Գևորգ Պետրոսյանը հաճույք է ստանում սեռականության մասին սկանդալներ կազմակերպելուց։ Նա դեռ ամռանը սպառնացել էր, որ թեժ աշնան շրջանում պատռվելու է մեր դեմքը, բայց դեռ մինչև հիմա պատռվել են իր ձայնալարերը»,- այս մասին էլ ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, վերջինս ի դեպ հայտնի տրանսգենդերին ԱԺ հրավիրած պատգամավորն է, որն այդպես էլ թեեւ չխոստովանեց, բայց սկանդալն ապահովվեց, կնշանակի նա էլ է ինչ որ իմաստով հաճույք ստանում այդ թեմաներից: Մեկ այլ պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ նկատի ունենալով Պետրոսյանին ասաց,. «Աշխարհահռչակ հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրեյդը վարկած է առաջ տարել՝ միասեռականության հանդեպ վախը ճնշող մեծամասնության դեպքում արտահայտված է այն մարդկանց մոտ, որոնք լատենտ գեյեր են»:

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են, սա այն ԱԺ-ի, իշխանության դեմքն է, որն ասում էր, թե եկել է ՀՀԿ-ի քանդած երկիրը սարքելու, իսկ այսօր աշխատում ու հաճույք են ստանում սեքսի ու սեռականության մասին ելույթներ ունենալուց:

Անի Սահակյան

դիտվել է 2381 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am