Իշխանությունն ապահովագրում է իրեն. հասկացավ, որ չի մարսելու

Իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, մոտ քսան օր ճաղերի հետևում լինելուց հետո, ազատ է արձակվել։
Բաբայանին ազատ արձակելու որոշում կայացրել է գլխավոր դատախազությունը՝ հիմք ընդունելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի երաշխավորությունները։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ վարույթն իրականացնող մարմնին դատախազը հանձնարարել էր սեղմ ժամկետում կատարել Բաբայանին առնչվող քննչական և այլ դատավարական գործողությունները։ Ապա Աբրահամյանը նշել էր, որ նախաքննության այս փուլում արդեն կատարվել են Բաբայանի մասնակցությամբ քննչական գործողությունների հիմնական մասը, հետևաբար նվազել է նրա կողմից գործի քննությանը խոչընդոտելու վտանգը՝ ազատության մեջ գտնվելու դեպքում։

Ավետիք Իշխանյանը և Սիսակ Գաբրիելյանը նաև որպես երաշխիք՝ գումար են ներկայացրել 500 հազարական դրամ։
Գաբրիելյանն ասում է, որ Բաբայանին ազատ արձակելու վերաբերյալ երաշխավորագիրը տալու որոշումը միայնակ չի կայացրել, խորհրդակցել է իր խմբակցության հետ․ «Քաղաքական թիմը տվել է համաձայնություն»,- ասել է նա ու շեշտել, որ ոչ Բաբայանն է իրեն դիմել, ոչ նրա պաշտպանները, եւ ոչ էլ հարազատները, ինչը ուշագրավ նրբերանգներ է հաղորդում դեպքերի այսօրինակ զարգացումներին:

Նախ հիշենք, որ Բաբայանին առնչվող քրեական գործը հարուցվել էր պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա, ով պնդում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը յուրացրել է պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով, որի ճանապարհը հարթել է նաև Արսեն Բաբայանը՝ թույլ տալով պաշտոնեական կեղծիքներ։

Արսեն Բաբայանի ձերբակալման, ապա կալանավորման պես լսվեց քաղհասարակության, իրավապաշտպանների արձագանքը, նրանք միանշանակ Բաբայանին համարում էին քաղբանտարկյալ: Այս համատեքստում իշխանական պատգամավորը որոշում է միջնորդություն ներկայացնել, այն էլ այն դեպքում, երբ Բաբայանի կողմնակիցներից որեւէ մեկը չի դիմել: Առաջին հարցը, որ առաջ է գալիս այն է՝ իշանությունն էլ է համաձայն, որ Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է, ուստի այսպես ասած՝ իր պատգամավորներից մեկի ձեռամբ որոշում է սրբագրել ապօրինի որոշումը: Սա նշանակո՞ւմ է , որ գործն այնքան անհիմն էր, որ դատարանում ակնհայտ էր դառնալու, որ կատարվածը պարզապես քաղաքական հետապնդում է եւ որ իշխանությունների խնդիրը ոչ թե Բաբայանն է, այլ Հրայր Թովմասյանը, նրանով է պայմանավորված մերձավորների նկատմամբ այս հետապնդումները: Եւ ուրեմն խորամանկություն են արել եւ մի ոտք առաջ ընկնելով իրենց պատգամավորին են կցել գործին, ով այնքան անտեղյակ էր, որ ԱԺ-ում լրագրողների մի խմբի հետ զրույցում ասաց, թե նախորդ օրն է միջնորդություն ներկայացրել, իսկ մյուս խմբին վստահեցրեց, որ կարճատեւ քննարկումներ է ունեցել եւ միայն ազատ արձակելու առավոտյան է միջնորդությունը ներկայացրել: Իրավապահների, այն է՝ իշխանության վերջին շաբաթների գործողությունները տեսանելիորեն մեղմացել են, շատերը դա պայմանավորում են Վենետիկի հանձնաժողովի նախագահի կոշտ զգուշացումներով:

Անի Սահակյան

դիտվել է 5323 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am