Սպառնալիքներ, վիրավորանքներ, ընդհարում ԱԺ-ում

Ազգային քառօրյայի մեկնարկը բավականին բուռն ստացվեց, պատճառը ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի նախագծն էր՝ Ընտանեկան օրենսգրքում Պփոփոխություններ անելու մասին, որով առաջարկվում էր արգելել նույնասեռականների ամուսնությունը և երեխա որդեգրելը , նիստի սկզբում նախագիծը օրակարգ ընդունելու հարցն էր դրված եւ անհրաժեշտ էր քվեարկություն։ Չգիտես ինչու իշխանականները նախագիծն ընդունեցին անձնական վիրավորանք եւ կազմակերպված արշավեցին դրա դեմ՝ թույլ չտալով, որ այն մտնի նախագիծ։ Իրենց ելույթներում ասում էին, թե առաջ քաշվող մտահոգությունները կեղծ են ու սին եւ որ իրենց իշխանությունը Հայաստանի ամենաավանդական, ամենաազգապահպան իշխանությունն է։ Իհարկե, խոսքերով չէ, որ պետք է համոզեն հանրությանն այդ մասին եւ լավագույն ապացույցը կլիներ այն, որ նախագիծը մտներ օրակարգ եւ իշխանության պատգամավորներն էլ դիրքորոշում հայտնեին այդ մասին՝ցրելով արմատացած կարծիքները, բայց եղավ ճիշտ հակառակը։ Նրանք քննադատեցին ընդդիմությանը նախագծի համար, սպառնացին նրանց նաեւ ինչ որ բաներ հիշեցնել։
«Մենք նահապետական ժողովուրդ ենք, ամնենաավանդապաշտ ազգն ենք: Ի՞նչ է նշանակում՝ երկու համասեռամոլ երեխա որդեգրեն, էդ երեխան ի՞նչ է մեծանալու: Որ էսպես խոսում եմ, ասում եք՝ մուննաթով ես խոսում, բա ո՞նց խոսամ, ծափ տա՞մ էս թեմայով, ո՞վ ինձ կհասկանա, թող նախագիծը վերցնի, մեկ ուրիշը ներկայացնի: Լավ, ամուսնությանը կողմ եղաք, գոնե սրան դեմ եղեք: Չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց հիմա ով դեմ է քվեարկելու, էդ մարդը կուզենա՞ր իր ընտանիքում նման երևույթ տեսնել»,- ասաց Պետրոսյանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հայտարարությունը հունից դուրս հանեց․ «Ի՞նչ ես խոսում, էս ի՞նչ ես խոսում» ։ Պետրոյանը հակադարձեց՝ «Ինչ ես խոսում չէ` ինչ եք խոսում» ․«Պարո´ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում, ասում է՝ դուք կուզանա՞ք ձեր ընտանիքում... էդ ի՞նչ անձնավորված բաներ են, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա, սրա․․․» ։ Պատգամավորները այնուհետեւ փոխադարձ վիրավորական ելույթներ ունեցան։ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ քաղաքական արշավ է իրենց դեմ․«Նպատակը քաղաքական է: Թող բոլորը հիշեն՝ ՀՀ իշխանությունը եւ «Իմ քայլը» խմբակցությունն ամենահայկական, ամենաավանդապաշտ եւ միաժամանակ՝ ամենաաշխարհիկ, ամենա-ամենա իշխանությունն է: Հռոմի պապից կաթոլիկ լինել մի փորձեք, այլապես պատմությունը հետ կթերթենք եւ ցույց կտանք, թե ով որտեղ ինչպես է քվեարկել եւ ինչ է արել: ՀՀ քաղաքացին արդեն գիտի դա» ասաց նա։«Տպավորություն է, որ այս ամբիոնից արդեն սպառնալիքներ են հնչում…կոռեկտ չէ»,-ելույթ ունեցավ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «ԲՀԿ-ին քաղաքական դասեր տալու իրավունք առնվազն այս դահլիճում որեւէ մեկը չի վաստակել: Հանկարծ չմտածեք, թե մեր հիշողությունը ձեր հիշողությունից փոքր է»,-հայտարարեց Զոհրաբյանը․«Ի՞նչ է պատահել: Գեւորգ Պետրոսյանը կարծիք է հայտնել: Տղամարդ պատգամավորն այս պահին դահլիճում չէ, իսկ մյուս տղամարդ պատգամավորները քննարկում են նրան: Սա ճի՞շտ է: Եթե համաձայն չեք կարծիքի հետ, դա չի նշանակում, որ այդ կարծիքը գոյություն ունենալու իրավունք չունի: Սպառնալիքներ հնչեցնելը մանկամտություն է»: Քվեարկությամբ խորհրդարանը մերժեց նախագիծը նիստերի օրակարգ ընդունելու հարցը, հետո լարված մթնոլորտը շարունակվեց նիստերի դահլիճից դուրս, ընդհարվեցին Իմ Քայլի պատգամավորներ Հակոբ Սիմիդյանն ու Վարդան Աթաբեկյանը։ Գրվեց, որ նույնիսկ հրմշտել են իրար, քաշքշել, հետո պարզվեց, որ Աթաբեկյանը դեմ է գնացել խմբակցության որոշմանը եւ ձեռնպահ քվեարկել Պետրոսյանի նախագծին ու որոշել են նրան պատժել, այն էլ՝ բռունցքներով։

Անի Սահակյան

դիտվել է 2141 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am