Ահաբեկչությունը հասավ հայությանը

Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին:
Նրանք սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին: Ինչպես «Ազատությանը» փոխանցել է հովվապետի մանկության ընկեր Հակոբ սարկավագ Պարսամյանը, ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ: Սարկավագն ասել է, որ հովվապետը ծնվել և մեծացել է Սիրիայում, Հայաստանում ձեռնադրվելուց հետո վերադարձել և ծառայությունը շարունակել է Սիրիայում։

Նա նաև պատմել է, որ քառորդ ժամ առաջ էլ մեծ պայթյուն է տեղի ունեցել Ղամիշլիում։ Assosiated press-ի հաղորդմամբ, ընդհանուր 3 պայթյուն է որոտացել, զոհերի թիվը ութն է, նրանց թվում հայեր չկան։ Սարկավագը շեշտել է, որ այս պայթյուններն ու սպանությունը միմյանց հետ կապ չունեն։

Սիրիայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանն էլ հայտնել է, որ Դեր Զորը բավականին հեռու է Ղամիշլիից և չի գտնվում Պուտինի ու Էրդողանի ձեռքբերած պայմանավորվածության արդյունքում ստեղծված անվտանգության գոտու տարածքում։ Միևնույն ժամանակ նա նշել էր, որ Թուրքիան մեկ անգամ չէ, որ խախտել է այդ պայմանավորվածությունը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել էր, որ թուրքական զինուժը, Ազատ սիրիական բանակի հետ միասին Սիրիայի հյուսիսում սկսել են «Խաղաղության ակունք» գործողությունը PKK/YPG-ի և Իսլամական պետության ահաբեկիչների դեմ։

Երեկվանից Սիրիայի հյուսիսում մեկնարկել է ռուս-թուրքական համատեղ պարեկային հերթապահության հերթական` չորրորդ փուլը: Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկության համաձայն` «հերթապահությունն իրականացվել է սիրիական սահմանամերձ Ալ-Դարբասիյա քաղաքի մերձակայքում` անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ»:

Ինչպես և համատեղ ծառայության նախորդ փուլում, այս անգամ ևս ռուս և թուրք զինվորականներին տեղափոխող շարասյուները քարկոծվել են տեղացի քրդերի կողմից: Իսկ երեկ Էրդողանն ու Պուտինը քննարկել էին Սիրիայում տիրող իրավիճակը։
Երեկ ստացվեց մեկ այլ տեղեկատվություն այն մասին, որ ԻՊ-ը ստանձնել է Ղամիշլիում հայերի սպանության պատասխանատվությունը: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է նոյեմբերի 11-ին Ղամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Հաննա Պետոյանի սպանության պատասխանատվությունը, ինչպես հայտնեց «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Rudaw հեռուստաընկերությունը «Թվիթեր»-ի իր էջում:

Այսպես, Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը. ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ: Հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի հայրը տեղում մահացել է, րոպեներ անց մահացել է նաև հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Ահաբեկիչների կողմից բացված կրակից մեքենայում վիրավորվել է Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն:
Լուրը հաղորդում էին նաև ռուսաստանյան գործակալությունները:

Այսպիսով, ահաբեկչությունը հասել է նաև հայերին: Սա այն դեպքն է, երբ տարիներ շարունակ ասվում էր, որ ահաբեկչություն-չարիքը կարող է հասնել բոլոր քրիստոնյաներին:

Հիշեցնենք անցյալ ամիս ևս 2 հարձակումների մասին. Ֆրանսիայի հայկական կառույցների վրա երկու հարձակում տեղի ունեցավ: Հոկտեմբերի 20-ին թիրախում էր հայտնվել հայկական Nouvelles d "Arménie ամսագրի խմբագրությունը: Ընդամենը մի քանի օր անց Փարիզի հարավարևմտյան Սևր շրջանում հարձակվել էին Սամուել-Մուրատ հայկական վարժարանի վրա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1780 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am