Պետական եկամուտի նոր տեսակ. գրավի դիմաց ազատ արձակում

Նախորդ շաբաթ Սահմանադրական դատարանը կայացրել է քրեական դատավարության իրավունքին վերաբերող որոշում, որը վերաբերում է անձնական ազատության պաշտպանության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրացմանը։ 

Այս որոշումը լուծում է տարիներ շարունակ քրեական գործերով զբաղվող բազմաթիվ փաստաբանների կողմից բարձրացված խնդիրը՝ ապահովվելով մեր օրենսդրության համապատասխանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկային։
Գործի դատական քննության փուլում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունների մերժումները ենթակա են վերաքննության կարգով անմիջական բողոքարկման և այս դեպքերուն արգելք չի կարող լինել:
Ըստ այդմ Սահմանադրական դատարանը Քրեական դատավարության օրենսգրքի 376.1-ին հոդվածի 4-րդ կետը, որով հակասող է ճանաչել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին /անձնական ազատությունը/, 61-րդ հոդվածի 1-ին մասին /դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը/, 75-րդ /հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը/ և 81-րդ /հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան/ հոդվածներին: ՔՐ օր-ի նշված հոդվածով չի նախատեսում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումների վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն:
Փաստելով իրավական անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությունը՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2020 թվականի ապրիլի 15-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին Քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու ընդունված որոշման պահանջներին:
Ընդհանուր տեղեկատվական թոհուբոհի մեջ ՍԴ այս որոշումը պատշաճ ուշադրության չարժանացավ ու անտեսվեց:
Սակայն ՍԴ որոշումիվ բառացիորեն մի քանի օր անց, Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել խափանման միջոցներին վերաբերող քրեադատավարական նորմերում: Նախագծով առաջարկվում է ընդարձակել գրավ խափանման միջոցի կիրառման հիմքերը՝ այն թույլատրելով կիրառել ոչ միայն վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ անձի գտնվելն ապահովելու նպատակով, այլ նաև քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ցանկացած հիմքի առկայության դեպքում։ Դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի որոշմամբ գրավ հնարավոր կլինի կիրառել ինչպես մեղադրյալի, այնպես էլ կասկածյալի նկատմամբ:
Արդարադատության նախարարությունն առաջարկում է գրավի գումարի նվազագույն չափ սահմանել 200 000 դրամը՝ անկախ հանցագործության տեսակից:
Խափանման միջոց կալանավորումը միայն որպես ծայրահեղ միջոց դիտելը երաշխավորելու համար առաջարկվում է, որպեսզի կալանավորում ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու յուրաքանչյուր դեպքում քննիչի կամ դատախազի միջնորդության մեջ շարադրվի քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին այլ խափանման միջոցների կիրառմամբ հասնելու անհնարինության վերաբերյալ հետևությունները:
Արդարադատության նախարարության մշակած նախագծով առաջարկվում է նաև կատարելագործել գրավը պետության եկամուտ դարձնելու ընթացակարգը: Այս նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում, ինչպես նշվումէ նախագծի հիմնավորման մեջ, քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները կհամապատասխանեցվեն Սահմանադրական դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին, անձի անձնական ազատությունը երաշխավորող միջազգային իրավական փաստաթղթերին:

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 2318 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am