94-ի պայմանագիրը՝ առանցք

«Բլումբերգ» գործակալությանը ՀՀ նախագահի տված հարցազրույցի հետեւյալ բաժինը խորիմաստ բովանդակություն է բանաձևում եւ լույս սփռում բանակցային գործընթացի վերսկսման հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումների վրա: «Ոչ թե պետք է հրադադար հաստատել, այլ վերականգնել հրադադարը, որի մասին համաձայնագիր էինք կնքել 1994 թվականին ու նաև այդ համաձայնագիրը ամրապնդել էինք նոր համաձայնագրով 1995 թվականին: Եվ ինչպես տեսնում եք, մինչև հիմա պահպանվում են այդ պայմանավորվածությունները, թեև խախտումները շարունակվում են»: Փորձենք պարզաբանել այստեղ արտահայտված մտքերը. Հայկական կողմը համոզված է, որ 1994-ին կնքված պայմանագիրը ուժի մեջ է։ Ավելի պարզ ասած` կայծակնային քառօրյա պատերազմը, չի ենթադրում նախապես կնքված համաձայնագրի չեղարկում, այլ խախտում. խախտումների շարունակականությունը նկատի ունենալով, այս պարագան պետք է ընկալել իբրեւ լայնածավալ խախտում: Թեեւ այս հաստատումից քիչ առաջ նախագահը ակնարկում էր ոչ թե հրադադարի խախտում, այլ ռազմական գործողությունները բնութագրում էր իբրեւ քառօրյա պատերազմ` իրողապես: Ըստ էության համատարած համոզում է, որ կատարվածը սահմանափակ ժամկետով կայծակնային հարձակողական պատերազմ է, որը սանձազերծվեց Ադրբեջանի կողմից: Եւ պատահական չէ, որ համաշխարհային հեղինակություն համարվող լրատվամիջոցին տրված հարցազրույցում նախագահ Սարգսյանը կատարվածը նկատում է պահպանվող պայմանավորվածությունների խախտում: Արձանագրվածը իհարկե կատարված ռազմական գործողությունների քաղաքական մեկնաբանությունն է եւ ոչ թե ռազմական բնութագրի ձեւակերպումը: Իսկ քաղաքական իմաստով մեծ նշանակություն ունի 1994-ի համաձայնագրին հայկական կողմի կառչած մնալը: Հրադադարի համաձայնագրի տակ ստորագրել են Երեւանը, Բաքուն ու Ստեփանակերտը: Բանակցային գործընթացին վերաբերող հրապարակված երկու փաստաթուղթ կա, որոնց տակ երեւում է եռակողմ ստորագրությունը: Առաջինում, որը հիմնական պայմանագիրն է` ընդառաջելով Բիշքեկի խորհրդաժողովի արձանագրության եւ ուղղված ՌԴ-ի պաշտպանության նախարար Պ. Ս. Գրաչովին,  արտգործնախարար Ա. Վ. Կոզիրեւին, Վ. Ն. Կազիմիրովին, կողմերը համաձայնում են. ապահովել կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը 1994 թ. մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից: Կրակի դադարեցման մասին համապատասխան հրամաններ կտրվեն և կհասցվեն զինվորական ստորաբաժանումների հրամանատարներին, որոնք պատասխանատու են դրա կատարման համար ոչ ուշ, քան 1994 թ. մայիսի 10-ի ժամը 15.00-ը: Մայիսի 11-ին մինչև ժամը 20.00 կողմերը փոխանկում են կրակի դադարեցման մասին իրենց հրամագրերը՝ հնարավոր փոխադարձ լրացումների և հետագայում համանման փաստաթղթերի հիմնական դրույթների նույնականացման նպատակով: Երկրորդը, իբրեւ հավելված թիվ 39 հրադադարը պահպանելու հայտարարություն 1994 թ. հուլիսի 26-27-ին, դարձյալ ուղղված ՌԴ-ի այն ժամանակվա ՊՆ-ին եւ արտգործնախարարին, ուր իրենց ամուր վճռականությունն են արտահայտում հետագայում եւս շարունակելու կրակի դադարեցման ուղղությամբ իրենց պարտավորությունների կատարումը` մասնավորապես, նկատի ունենալով դրանով իսկ պահպանել Մեծ քաղաքական համաձայնագրի ստորագրման եւ հակամարտության գոտում միջազգային դիտորդների տեղաբաշխման համար պայմանները: Փաստաթուղթերը ունեն նաեւ այլ բաժիններ. կկենտրոնանանք այս երկու հատվածների վրա` կարեւորելով ՀՀ-ի եւ Ադրբեջանի կողքին պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությունն ու ստորագրությունը: Ենթադրվում է, որ ճիշտ այս կետն է, որը լուսարձակի տակ  է բերում նախագահը եւ ընդգծելով, որ պայմանավորվածությունը պահպանվել  է, ուզում է ասել նաեւ, որ Ստեփանակերտը իբրեւ անկախ կողմ ընդունելու միջազգային պայմանավորվածությունն է, որը պահպանվում է: Այժմ հրադադարի վերահաստատումը բանավոր է եւ չի կարող նաեւ փոխարինել գրավորը, որովհետեւ գրավորը եռակողմանի է, մինչ բանավորը` երկկողմանի: Այլեւս ակնհայտ է, որ կայծակնային այս պատերազմի եւ այլ սադրանքների նպատակներից մեկը նույն այս համաձայնագրի վիժեցումն է: Դրա  մեկ ապացույցն էլ ՄԱԿ-ում 2016 թ. ապրիլի 27-ին ադրբեջանցիների ներկայացրած դիմումն էր վերոնշյալ համաձայնագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Իհարկե, լուծելու համար հիմնական խնդիրը` ձերբազատվելու Ստեփանակերտի ստորագրությունից, ինչ որ փաստացի նշանակում է ճանաչել վերջինը իբրեւ հակամարտության կողմ եւ ավելին` կարգավիճակի ճանաչում: Բանակցային գործընթացի վերսկսման համար պաշտոնական Երեւանը նախապայմանային նախադրյալներ  է տեսնում. Նախ, անհրաժեշտ է, որպեսզի համանախագահները վստահության որոշակի միջոցառումներ անցկացնեն: Հաջորդը` անհրաժեշտ է, որ նրանք հանձնառություն ստանձնեն, որ այդ վստահության միջոցառումները, հետաքննության մեխանիզմները տեսնելուց հետո նրանք հասցեական հայտարարություններ անեն, թե ով խախտեց հրադադարի պայմանագիրը: Եվ երրորդ` հայկական կողմը  երաշխիքներ պետք է ունենան, որ այլևս այսպիսի խախտումներ չեն լինելու։ Բայց մնանք հրադադարի պայմանագիրը ուժի մեջ նկատելու պաշտոնական մոտեցման փոխանցած ուղերձի տպամաբանության սահմաններում եւ վերահաստատենք, որ 1994-ի երկրորդ եռակողմ փաստաթուղթը խոսում է հրադադարի պայմանագրի հիման վրա ձեւավորվելիք Մեծ քաղաքական համաձայնագրի կնքման առաջադրանքի մասին: Այդ փաստաթուղթը եւս կրում էր Ստեփանակերտի ստորագրությունը: Մեծ քաղաքական համաձայնագիրը, եթե պիտի ձեւավորվի, անպայման պետք է կրի Ստեփանակերտի ստորագրությունը: Շահան Գանտահարյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր  

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլն ուզում է խլել Կաթողիկոսի թագի ադամանդները․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ես իմ կլասը չե՛մ քցի, բայց ուշադիր լսի՛ր»․ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանի սպառնալիքներին (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ զոհվածի մոր խոսքին․ 16 համարի քվեաթերթիկն արյունոտ է (video) Հովիկ Աբրահամյան, Խաչատուր Սուքիասյան, ձեր զանգերը ձեզ թուրքից չեն փրկելու․ Անժելա Թովմասյան (video) Արարատ Միրզոյանն ու Փաշինյանն այլևս չեն դիմանում․ Քրիստինե Վարդանյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլը հիստերիայի մեջ ասաց՝ ինչ է անելու հայ ժողովրդի հետ․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am