Նոր «ճաշ» է եփվում հայ-ռուսական հարաբերություններում

«Երևանի վարած արտաքին քաղաքականությունը կրում է հավասարակշռված, պատասխանատու բնույթ», - իր այցի նախօրեին «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հավելելով՝ «բազմակողմանի հարաբերությունների պարագայում օբյեկտիվորեն կարող են առաջանալ որոշակի հարցեր, որոնց վերաբերյալ ի հայտ են գալիս տարընթերցումներ: Գլխավորը, որ մենք հայ ընկերների հետ միասնական ենք դրանք կառուցողական ճանապարհով լուծելու, փոխընդունելի լուծումների հասնելու անհրաժեշտության մեջ»:

Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարարի հետ կքննարկի ղարաբաղյան խնդրի կարգավորումը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ գծով համագործակցությանը և միջազգային կառույցներում փոխազդեցությանը վերաբերող հարցեր, ասվում էր Լավրովի այցից առաջ ՌԴ ԱԳՆ տարածած մամլո հաղորդագրությունում:

Փաստացի, «թավշյա հեղափոխությունից» հետո սա ՌԴ ԱԳ նախարարն առաջին այցն է Հայաստան։ Երեկ արդեն Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները մասնակցել են «Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը»:

Բացի այդ ռուսաստանցի հյուրը զրույց-քննարկում կունենա Դիվանագիտական դպրոցի սաների և Հայաստանի տարբեր բուհերի ուսանողների հետ:
Ստացվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կատարած հայաստանյան այցից ընդամենը օրեր անց՝ Լավրովը ժամանեց:

Մի կողմից սա ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերություններում շփումները բավական ակտիվ շարունակվում են: Բայց ամենում նաև խորքային հարցեր կան՝ տարածաշրջանային զարգացումների առումով, հայ-ռուսական հարաբերությունների առումով՝ գազի գնից մինչև ներքին քաղաքականություն, և իհարկե Արցախի թեմա:

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում որոշակի բարդությունների պայմաններում Լավրովն այն պաշտոնյան էր, որը բացահայտ խոսեց Հայաստանի կողմից վարվող ներքին քաղաքականության ոչ ընդունելի լինելու հանգամանքի մասին:

Լավրովի այցին ընդառաջ պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Լավրովը Երևանում քննարկելու է երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ ու ԱՊՀ գծով, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցներում ու հարթակներում արտաքին քաղաքական փոխգործակցությունը, ինչպես նաև նախատեսվում է ստորագրել Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների 2020-2021թթ․ ծրագիրը:

Այս այցի նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն շեշտում է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ դերակատարությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում, այս հարցում կողմերին ցուցաբերվող աջակցությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, իսկ կարգավորման գործընթացը գտնվում է նախագահի ուշադրության կենտրոնում:

Սա նշանակում է, որ մոտ ապագայում մենք ականատես կդառնանք ղարաբաղյան բանակցային գործընթացում Ռուսաստան էլ ավելի ակտիվ քայլերին՝ դիվանագիտական ջանքերին զուգահեռ:

Եկող տարի, ինչպես հայտնի է, Փաշինյանը պաշտոնական այց է կատարելու Ռուսաստան, ինչպես նաև կայանալու է Պուտինի այցը Հայաստան: Չի կարելի բացառել, որ հայ-ռուսական օրակարգում հայտնվեն նորություններ:

Թամար Բագրատունի

դիտվել է 3082 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am