Ռուսական պլանն ավելի մոտ է Ադրբեջանի պահանջներին, քան ՀՀ դիրքորոշմանը

Այս տարվա ապրիլին Արցախյան հակամարտության աննախադեպ թեժացումը սկիզբ դրեց մի շարք գործընթացների ՀՀ ներքին և արտաքին քաղաքական իրավիճակում: Եթե երկրի ներսում աննախադեպ սոցիալական մոբիլիզացում և քաղաքացիական գիտակցության արթնացում կարելի է նկատել, ապա ՀՀ արտաքին քաղաքականությունը, կարծես թե ևս որոշակի բեկման է ենթարկվել: Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը անցած երկու տարիներին ուղղված էր դեպի ինտեգրացում Եվրասիական Տնտեսական Միության անդամների հետ: Ավելին՝ հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսին նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ Մաքսային միությանը ՀՀ անդամակցումը միանշանակ նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը: Թեև, ի սկզբանե պարզ էր, որ նման հայտարարությունները բացարձակ անհիմն են, այդուհանդերձ 2016թ. ապրիլը հստակ ապացուցեց, որ ԵԱՏՄ-ում Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ չունի: Ավելին, եթե նախկինում Ադրբեջանին Ռուսաստանի կողմից վաճառվող հսկայածավալ զենքն ու զինամթերքը հուզում էր միայն բնակչության մի փոքր խմբի, ապա այժմ այս հարցը մեծամասշտաբ քննարկումների առիթ դարձավ հանրապետության ողջ տարածքով մեկ: Բացի այդ՝ միջազգային վերաբերմունքը ևս ԼՂՀ հակամարտության սրմանը բավականին տարբերվում էր նախկինում հայկական կառավարության ներկայացրած պատկերից: Ըստ այդ պատկերի՝ ակնկալվում էր, որ հայկական կողմին առաջին հերթին պետք է աջակցեն ԵԱՏՄ անդամ-երկրները, ինչը բնականաբար տեղի չունեցավ: Բելառուսը և Ղազախստանը հստակ հակահայկական դիրքորոշում ունեին, իսկ Ռուսաստանը համ նալին էր խփում, համ՝ մեխին՝ փորձելով առերես հավասարակշռություն պահել Երևանի ու Բաքվի միջև (թեև հավասարակշռությունն արդեն վաղուց խախտվել էր Կրեմլի ջանքերով՝ հօգուտ ադրբեջանական բանակի սպառազինության): Ավելին՝ ռուսական «Իզվեստիա» թերթը, հղում տալով ՌԴ դիվանագիտական շրջաններում անհայտ աղբյուրի, ապրիլի 18-ին հրապարակել էր հոդված, ըստ որի Արցախյան հակամարտության կարգավորման ռուսական ծրագիրը հետևյալն է. տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանին, հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայում, փախստականների վերադարձ և Ղարաբաղի լեգիտիմացում (այսինքն՝ սահմանների բացում և տնտեսական կապերի վերականգնում), այնուհետև, երբ կրքերը հանդարտվեն, մարզի պատկանելության շուրջ հանրաքվեի անցկացում: Մինչդեռ, հայկական կողմը այս ծրագրից այնքան էլ գոհ չէ: Մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանը ամերիկյան Bloomberg մեդիա ընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ ռուս խաղաղապահները  անելիք չունեն ԼՂ հակամարտության գոտում: Բացի այդ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ թեև նախկինում բանակցությունների ընթացքում ռուսաստանյան ուժերի տեղակայման շուրջ խոսակցությունները «անհիմն չէին» այսօր նա նման հնարավորություն չի տեսնում: Ուշագրավ է, որ ռուսական պլանը շատ ավելի մոտ է Ադրբեջանի պահանջներին, քան Հայաստանի դիրքորոշմանը: Մինչդեռ Ֆրանսիան և ԱՄՆ շատ ավելի չեզոք ծրագիր են առաջարկում: Այսպես, օրինակ, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը ապրիլի 25-ին Երևանում առաջարկել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղակայել ԵԱՀԿ դիտորդներ և հսկման սարքեր: Վաշինգտոնը ևս հսկման սարքերի տեղակայման կողմնակից է: Այս առաջարկությունը լիովին համապատասխանում է հայկական կողմի ակնկալիքներին: Իրագործման դեպքում այն հնարավորություն կտար վերահսկել հրադադարի ռեժիմի խախտումները և անհրաժեշտ պայմաններ ստեղծել երկարաժամկետ խաղաղության հաստատման համար: Քանի դեռ Վաշինգտոնն ու Փարիզը փորձում են դիտորդներով ու սարքերով հող ստեղծել (ապացույցներ հավաքել)՝ հրադադարի խախտման մեջ Ադրբեջանին մեղադրելու համար, Մոսկվան շարունակում է Ադրբեջանին զինելու և ԵԱՀԿ-ին խաղից հանելու իր քաղաքականությունը: Ինչը, բնականաբար, դուր չի գալիս Երևանին: Հարկ է նշել, որ ԵՄ Արևելյան Գործընկերության երկրների ցանկում արդեն բավականին տարածված երևույթ է, երբ ՌԴ կողմից այդ երկրների անվտանգության վտանգումը այս կամ այն կերպ, նրանց դարձնում է ավելի եվրոպամետ: Այս միտումը կարելի է տեսնել, թե Մոլդովայի, թե Վրաստանի և թե Ուկրաինայի դեպքում: Հայաստանի դեպքը թեև հստակ տարբերվում է՝ չկա անմիջական ռազմական միջամտություն Ռուսաստանի կողմից, սակայն ՀՀ կրած վնասները Ռուսաստանի վարած քաղաքականությունից պակաս չեն: Մնում է հույս հայտնել, որ Հայաստանը վերոնշյալ երկրներից քիչ չէ հարգում իր անվտանգությունը: Աննա Փամբուխչյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am