Տիկին, ձեր կյանքն է ձեզ հերքում

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր «չնաշխարհիկ» մուծման երեկոյի ընթացքում նույնքան չնաշխարհիկ ելույթ է ունեցել:

Խոսքը ընթրիքի մասին է՝ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի համար կազմակերպված: Չնայած այս դեպքում բարեգործւթյուն անվանելը նույնիսկ մեղք է, որովհետեւ տիկինը նախապես սահմանել էր, թե ինչքան պետք է մուծվեն հիմնադրամի ընկեր, ինչքան՝ բարեկամ եւ հարազատ դառնալու համար:
Այլոց նկատմամբ հարկադրանքը չի խանգարել սակայն տիկնոջը մի քիչ դերասանություն անել: <<Մի քանի օր առաջ ես մասնակցում էի «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության դրամահավաք ընթրիքին, որտեղ իմ սիրելի զարդերից մեկը նվիրաբերեցի աճուրդի համար: Այն շատ գեղեցիկ կախազարդ էր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մանրաքանդակով, ճիշտ է՝ ոսկուց, բայց ոչ այնքան թանկարժեք: Զարդը գնվեց 1 միլիոն դրամով, և ես մտածեցի, որ դա ավանդույթ կդարձնեմ: Որովհետև մի ականջօղ ավելի, մի ականջօղ պակաս, մի կախազարդ ավելի, մի կախազարդ պակաս՝ շատ բան չի փոխի իմ կյանքում: Ճիշտ է՝ հաճելի է գեղեցիկ զարդ կամ իր ունենալը, բայց իմ օրինակով կասեմ՝ հարյուրապատիկ հաճելի է այն նվիրելը: Մի քիչ ավելի գումար, մի քիչ պակաս գումար… իսկապես շատ բան չի փոխում մեր կյանքում…>>,- ելույթ է ունեցել նա:

Որքան կուզենայինք հավատալ տիկին Աննա ձեր այս խոսքերին, որ մի ականջօղ ավել, մեկը պակաս, ձեր կյանքում բան չի փոխվի: Եթե նույնիսկ հավատանք էլ, ապա, այո, գուցե այդ զարդը ձեր կյանքում բան չի փոխի, որովհետեւ ինչպես դուք եք ասում ՝ այն այնքան էլ թանկարժեք չէ… Բայց մենք տեսնում ենք չէ՞ ձեր նիստուկացը, ձեր վարքն ու բարքը ու թե թանկարժեք իրերն ինչքան բան են փոխում ձեր կյանքում: Մենք տեսնում ենք չէ՞, որ ձեր կյանքը փոխում է առանձնատան շքեղ վերանորոգումը, 500 հազար դոլարանոց գերթանկարժեք ավտոմեքենան, մենք տեսնում ենք չէ՞, որ եթե ուղղաթիռ չլինի, դուք ոտքներդ գետնին չեք դնի, մի մետրից մյուսը չեք գնա: Մենք տեսնում ենք ձեր հագուկապը, ձեր նիստուկացը, ճոխ վոյաժները, շուրջերկրյա ճանապարհորդությունները: Այո, հավատում ենք, որ այդ մատանին, ականջօղը ձեր կյանքում բան չեն փոխում, գուցե միայն այն պատճառով, որ դրանք ինչպես դուք եք ասում, այնքան էլ թանկ չեն…Բայց հակառակը պնդել դուք պարզապես չեք կարող, քանի որ ձեր կյանքն ամեն օր ձեր խոսքերի հակառակն է ապացուցում:

Անի Սահակյան

դիտվել է 5885 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am