Փաշինյանի վախերը. ինչու է ժողովրդի վարչապետն այսքան նեղն ընկել

Նիկոլ Փաշինյանը վստահության լուրջ դեֆիցիտ ունի, դա ընդունում է նաեւ հենց ինքը՝ վարչապետը եւ դիմում պարզունակ քարոզչական տրյուկների: Ահավասիկ այդ շարքից է նրա հետեւյալ գրառումը.
<<Այսօր մեր Արցախ գալիս մի շատ ջերմ միջադեպ տեղի ունեցավ ճանապարհին:
Հաթերք գյուղի մերձակայքում ճամփեզրին դեռ հեռվից մի մարդ նկատեցի՝ որը ձեռքին ինչ-որ բան պահած ակնհայտ սպասում էր իմ մեքենայի մոտենալուն:Չթաքցնեմ՝ մի պահ նույնիսկ լարվեցի. Արփին ինձ հետ էր մեքենայում ու նստած էր հենց այն կողմում, որ ճամփեզրի մարդն էր կանգնած: Ու երբ մոտեցանք՝ անսպասելի բան տեղի ունեցավ. մարդը ջուր լցրեց իմ ավտոմեքենայի ետեւից...
Ցավդ տանեմ, եղբայր. ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել: Մենք ո՞նց կարող ենք իրար հուսախաբ անել: Տարբերակ չկա>>: Ակնհայտ է, որ սա պարզապես քարոզչական հնարք է: Ընդունենք, որ եղել է նման բան, թեպետ այդուհանդերձ հարց է ծագում ինչու վարչապետը <<իրեղեն ապացույցներ>> չի ներկայացրել այդ միջադեպից: Այդուհանդերձ հարց է առաջանում՝ ոնց կարող էր շարքային քաղաքացին իմանալ վարչապետի երթուղին՝ ժամով եւ վայրով՝ երբ է անցնելու վարչապետի շարասյունը, եւ այն էլ՝ պատերազմող երկրի տարածքում: Իհարկե, եթե այդ շարքային քաղաքացին Արցախի ԱԱԾ-ի աշխատակիցը չի եղել:

Իսկ այս <<ջերմ>> պատմության ամենատարակուսելի էպիզոդը վարչապետի լարվելն է, ինչու է նա լարվել, ինչից է վախենում մեր ժողովրդի վարչապետը, ով վստահ է ու ամեն օրուգիշեր հայտարարում է այդ մասին, որ ժողովուրդն իր հետ է, ժողովուրդն է իրեն պատվիրակել սա անել, նա անել, սրան փոռել ասֆալտին, նրան ծեփել պատերին: Այդ ինչից է լարվել՝ տեսնելով ընդամենը քաղաքացու, որի ձեռքին ինչ-որ բան է նշմարել: Ի վերջո, հասկանալի է՝ եթե որեւէ մեկը ցանկանար վնասել վարչապետին հաստատ դա չէր անելու օրը ցերեկով, փողոցի մեջտեղում: Ուստի Նիկոլ Փաշինյանի վախերը խիստ խոսուն են:
Հ,Գ-Վերջին շրջանում Հայաստանի վարչապետի տեղաշարժին հետևելիս որևէ մեկը չի կարող հավատալ պարոն Փաշինյանի գրառմանը. Քանզի նրա թիկնազորն ուղղակի "հօդս է ցնդեցնում" նրա ճանապարհին հանդիպող բոլոր մեքենաները և մարդկանց: Իսկ վարչապետին մոտենալու մասին խոսք լինել չի կարող:

Անի Սահակյան

դիտվել է 1510 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am