Գները բարձրացնում ես, որ ի՞ նչ անես

2019թ. հոկտեմբերին Հայաստանում ապրանքների ու ծառայությունների գները սեպտեմբերի համեմատ բարձրացել են 0.6 տոկոսով։ Ըստ է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած զեկույցի`
ամենաշատը թանկացել է միրգ–բանջարեղենը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն` միրգը` 5.2, բանջարեղենը` 6.7 տոկոսով։ Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 1.3-9.1%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գավառում: Մայրաքաղաքում բանջարեղենի գներն աճել են 6.1%-ով: 2019թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 5.75% : Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.08% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.5 տոկոսային կետով:
Կաթնամթերքն ու պանիրը թանկացել են 0.5 տոկոսով, ձուն` 0.9 տոկոսով։
Հացամթերքն ու ձավարեղենը հոկտեմբերին թանկացել է 0.4 տոկոսով։ Ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը թանկացել են 0.2, ոչ ալկոհոլային խմիչքը, սուրճը, թեյը, կակաոն` 0.3 տոկոսով:
Սննդամթերքի որոշ տեսակներ ոչ միայն չեն թանկացել, այլ նույնիսկ էժանացել են։ Մսամթերքի գինն, օրինակ, հոկտեմբերին նվազել է 0.5 տոկոսով, ձկան ու ծովամթերքի գինը` 0.1 տոկոսով, շաքարավազինը` 4,2։
Իսկ յուղերի և ճարպերի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2019թ. հոկտեմբերին 2018թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 3.5%, իսկ 2019թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2019թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի գներն աճել են 0.2-0.7%-ով (գնաճի ամենաբա

Ոչ պարենային ապրանքների գները հոկտեմբերին բարձրացել է 0.6 տոկոսով, գրասենյակային պարագաների գներն աճել են 0.1, կահույքինը` 0.2, ոսկերչական զարդերինը՝ 0.4, կենցաղային տեխնիկայի գները`0.7– 0.9 տոկոսով, հագուստինը`2.1, կոշկեղենի գները` 5.7 տոկոսով։
Նվազել են բենզինի և դիզելային վառելիքի գները` համապատասխանաբար շուրջ 4 տոկոսով:
Էժանացել են նաև հյուրանոցային ծառայությունների սակագները`2.4 տոկոսով։

1.2 տոկոսով նվազել են նաև մարդատար տրանսպորտի սակագները։ Սա, ըստ վիճակագիրների` պայմանավորված է միջազգային օդային փոխադրումների սակագների 5.4 տոկոսանոց գնանկմամբ։
Հայաստանյան ռեստորաններն ու սրճարաններն իրենց գները բարձրացրել են 0.1 տոկոսով։
Նշենք, որ 2018թ.–ի հոկտեմբերի գների համեմատ 2019թ.–ի հոկտեմբերին սպառողական ապրանքների գներն ավելացել են 0.9 տոկոսով:

2019թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են` համապատասխանաբար 4.2% և 4.0%-ով: 2019թ. հոկտեմբերին 2018թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի` 10.0% և 9.5%, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ՝ 7.3% և 7.2% գնանկում:

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 3074 անգամ
Լրահոս
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am