Սաշիկը վերադառնում է

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք էլոյանը հայտարարել է, որ Երևանում ավտոկայանատեղիի տուրքը կբարձրանա: Խոսքը, այսպես կոչված, կարմիր գծերի մեջ կայանելու համար սահմանված ժամավճարի մաիսն է:

Նա ասել է, որ քաղաքապետարանի հետ միասին մշակում են խոշորածավալ 150 մլն դոլարանոց փաթեթ, որը պետք է բարելավի ամբողջ տրանսպորտային համակարգի վիճակը: «Խոսքը սկզբունքորեն նոր մոտեցումների մասին է. խոսքը տրանսպորտի քանակի ավելացման մասին է, որի հաշվին ի վիճակի կլինենք նվազեցնել «մարշուտկաների» թիվը: Այսինքն՝ լինելու է փաթեթ, և խոսքը միայն հանրային տրանսպորտի մասին չէ, այլ ընդհանուր դաշտի բարելավման: Այս փաթեթի սահմանում կլինեն նաև օրենսդրական փոփոխություններ, և գուցե լավ նորություն չէ, բայց պետք է ավտոկայանատեղիի գինը բարձրանա, այլապես մենք շարունակելու ենք նույն ճանապարհով»,- հայտարարել է Էլոյանը:
Հարցին՝ ավտոկայանատեղիի տուրքի բարձրացումը հարցի լուծո՞ւմ է, նա պատասխանել է` ոչ մի առանձին միջոցառում լուծում չէ: «Լուծումն այն է, որ պետք է սահմանափակվի ավտոկայանատեղիների քանակը: Մենք հիմա չենք բռնում «պարկինգները» փակում ու ասում՝ մի քշեք մեքենա: Հանրային տրանսպորտը պետք է բարելավել, որ մարդը նախընտրի տրանսպորտով գալ կենտրոն, և սահմանափակել «պարկինգների» թիվը»,- ասել է նա:
Ժամանակին, երն Սերժ Սարգսյանի մանկության ընկեր Միխաել Հարությունյանը մեր իրականություն ներմուծեց կրակիր գծերի բիզնեսը, հանրային դժգոհության մեծ ալիք բարձրացավ: «Փարքինգ Սիթի սերվիս» ընկերության կողմից Երևանի փողոցներում կարմիր ներկով գծեր քաշվեցին, հայտարարվեց, որ այդ գծերից ներս մտնելու և այնտեղ կայանելու համար վարորդները պետք է գումարներ վճարեն: Վարորդներից գանձված գումարների 70 տոկոսն այն ժամանակ փոխանցվում էր այդ ըկերությանը: Հետագայում «Փարքինգ Սիթի սերվիս» ընկերության 100 տոկոս բաժնեմասը` որպես նվիրատվություն, փոխանցվեց Երևանի քաղաքապետարանին: Բայց դրանից վարորդների կյանքում բան չփոխվեց` նրանք շարունակում են վճարել:

Հեղափոխական իշխանությունները, որ ժամանակին անընդհատ քննադատում էին Երևանի փողոցներում կարմիր գծեր քաշելու և դրա մեջ կայանած մեքենաներից գումար գանձելու նախորդ իշխանության քայլը, իշխանության գալուց հետո չհրաժարվեցին այդ բիզնեսից: Ավելին` դեռ մի բան էլ որոշել են, գծերը ջնջելու փոխարեն, գինը բարձրացնել: Եթե խնդիրը, ինչպես իրենք են ասում, քաղաքը բեռնաթափելն է, ապա թող որոշ փողոցներում ընդհանրապես կայանումն արգելվի: Գինը բարձրացնելը բեռնաթափման հետ կապ չունի: Խնդիրն իրականում փող աշխատելն է: Փաստորեն Սաշիկը վերադառնում է նոր դեմքով:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 28617 անգամ
Լրահոս
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am