Աննա Դանիբեկյանի ատենախոսության մեջ նույնպես գրագողություն են փնտրելու

Դատավորների գիտական ատենախոսություններում գրագողության փաստերի հայտնաբերման գործընթացը սահուն կերպով դուրս մղվեց հանրային օրակարգից:

Եթե հիշում եք, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` կալանքից ազատելու հայտնի որոշումից հետո, Բարձրագույն որակավորման կոմիտեն հայտարարեց, որ նրա ատենախոսության մեջ պլագիատ կա: ԲՈԿ-ը որոշել էր ուսումնասիրել դեռևս 2011-ի ատենախոսությունը և հայտնաբերել, որ Ազարյանի 160-էջանոց ատենախոսության մի մասն արտագրված է Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսությունից։ Ռշտունին, ի դեպ, Ազարյանի գիտական ղեկավարն է: 

Ազարյանի որոշումից հետո, իհարկե, Քոչարյանը կրկին հայտնվեց կալանքի տակ, ու գրագողության թեման մնաց բաց ու չպարզաբանված: Հետաքրքիր է` Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը և գրավը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժած դատավոր Անա Դանիբեկյանի ատենախոսության մեջ գրագողության փաստեր կամ հատվածական արտագրություններ չկա՞ն: Օրինակ` ինչո՞ւ Բարձրագույն որակավորման կոմիտեն չի քննում նաև Դանիբեկյանի` 2014 թվականին պաշտպանած ատենախոսությունը: Ամեն դեպքում հանրությունը իրավունք ունի իմանալ` դատավորների գիտական ատենախոսություններում պլագիատի թեման հանրային–պետական կարևորություն ունի ընդհանրապե՞ս, թե՞ այդ խնդիրը էական նշանակություն ուներ միայն Քոչարյանին կալանքից ազատած դատավորի դեպքում: Համենայն դեպս, դատավոր Ալեքսանդր Ազարյանի թեկնածուական ատենախոսությունից հետո որևէ այլ ատենախոսության պլագիատի մասին չհայտարարվեց: Եթե պատճառն այն է, որ նման դիմում ԲՈԿ-ը մինչ այս պահը չի ստացել, ապա առաջարկում ենք մեր այս հրապարակումը ընդունել որպես առաջարկություն և ստուգել Դանիբեկյանի և մնացած բոլոր դատավորների գիտական աշխատանքները:

Գիտական հատուկ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտություն չկա` հասկանալու համար, որ Ազարյանի ատենախոսության շահարկումը ընդամենը դատավորի վրա ճնշում գործադրելու մեթոդ էր, որովհետև եթե պլագիատը որպես երևույթ եղել էր, ապա այն չէր կարող տեղ գտնել միայն մեկ դատավորի ատենախոսության մեջ : Ի դեպ, այսօր «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում դատավոր Ազարանը հայտարարել է, որ անկախ դատավորներն այժմ կամիկաձեներ են. «Ինչի՞ մասին է խոսքը, եթե երկրի վարչապետի կողմից բացահայտ հրապարակային ճնշում է գործադրվում դատական իշխանության՝ դատարանների ու դատավորների նկատմամբ, ի՞նչ անկախության մասին է խոսքը։ Դրանից հետո պարզ չէ՞, որ դատավորները ստիպված են լինելու կատարել քաղաքական իշխանության պատվերները, անկախ նրանից՝ դա հնչեցվել է, թե ոչ։ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ իմ որոշումից հետո վարչապետը 100 հազարանոց հանրահավաք է հրավիրում, որտեղ մատ է թափ տալիս դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, բացահայտ սպառնում է, բիրտ ճնշում է գործադրվում դատավորների եւ դատարանների նկատմամբ։ Ոչ պակաս բացահայտ ճնշում է գործադրվել դատավոր Դավիթ Գիգորյանի նկատմամբ իր որոշումից հետո։ Կներեք, բառացիորեն երեկ, իմ կողմից շատ հարգված մի դատավոր ինձ հարց ուղղեց, ասաց՝ եթե հիմա այդ որոշումը կայացնելիս լինեիր, ռիսկ կանեի՞ր ազատել։ Պատկերացնո՞ւմ եք վախի մթնոլորտը դատական համակարգում։ Ի՞նչ անկախության մասին է խոսքը, հիմա կամիկաձեներ են, անկախ դատավորը, որն այդ քայլին գնա, հիմա կամիկաձե կհամարվի»,- ասել է Ազարյանը:

Իրականում պարտադիր չէ, որ Նիկոլ Փաշինյանը ամիսը մեկ 100-հազարանոց հանրահավաք հրավիրի և սպառնա։ Դատավորները խելացի մարդիկ են, և ցանկացած դատավորի համար էլ պարզ է, թե կոնկրետ Քոչարյանի գործով ինչ է ակնկալում, և ինչ է ուզում դատարաններից երկրի այսօրվա վարչապետը:

 

 Հայկ  Դավթյան

դիտվել է 1524 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am