Շիրխանյանն ու Մարգարյանն ընդունա՞կ էին հակապետական քայլերի.ոչ մի անհնարին բան չկա

ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում անդրադարձավ նաև   Նորք-Մարաշում զինված խմբավորման, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի եւ մյուսների գործերին: «Հատուկ ծառայություններն ու ԱԱԾ գործողությունները լրիվ տեղավորվում են տրամաբանության մեջ: Եթե նրանց կանխարգելիչ գործողությունները չլինեին, մենք դեկտեմբերի մեկին միգուցե լրիվ այլ իրականության մեջ լինեինք»: ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված չի եղել դեկտեմբերի մեկը,հարցրեց լրագրողներից մեկը. «Ապօրինի գործողություններ հատուկ մարմինները չեն արել. բոլոր այն երեւույթները, որոնք հիմա տեղի են ունենում, դրանք բացառապես տեղավորվում են քրեական գործի շրջանակներում, որեւէ քաղաքական պատվեր չկա: Միգուցե լինեն մարդիկ, որոնք պատահականորեն են հայտնվել այդ գործողությունների շրջանակում, թյուրիմացաբար: Քննությունը կպարզի, ու նրանք ազատ կարձակվեն»,-հայտարարեց Իսագուլյանը: Իսագուլյանը հիշեց «Վահան Հովհաննիսյան+30» գործը, որով նա եւս անցնում էր,  եւ նշեց, որ այս վերջին երեւույթների հետ կապված բավականին լավ կարող է խոսել, քանի որ նախկինից ելնելով՝ լավ գիտի՝ ինչն ինչպես է արվում. «Մեր գործով էլ կային մարդիկ, որոնք պատահական էին հայտնվել, որոնք հետո ազատ արձակվեցին»: Արդյոք Վահան Շիրխանյանն ու Գառնիկ Մարգարյանն ընդունա՞կ էին հակապետական քայլերի, պարոն Իսագուլյանը պատասխանեց, որ ոչ մի անհնարին բան չկա:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am