Գրավ հնարավոր կլինի կիրառել թե´ մեղադրյալի, թե´ կասկածյալի նկատմամբ

«Փաստ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել խափանման միջոցներին վերաբերող քրեադատավարական նորմերում:

Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է խափանման բոլոր միջոցները դիտել որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոցներ՝ հնարավորություն ընձեռելով դատարաններին մինչև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելը լուծել մեղադրյալի նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցների կիրառմամբ` քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հասնելու հնարավորության հարցը:

Առաջարկվում է ընդարձակել գրավ խափանման միջոցի կիրառման հիմքերը՝ այն թույլատրելով կիրառել ոչ միայն վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ անձի գտնվելն ապահովելու նպատակով, այլ նաև քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ցանկացած հիմքի առկայության դեպքում։ Դրանից բխում է, որ պետք է նաև թույլատրել գրավը պետության եկամուտ դարձնել այն դեպքերում, երբ անձը կատարել է քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներից ցանկացածը:

Օրինակ՝ թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել է մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, խուսափել է քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց և այլն։

Բացի այդ, առաջարկվում է գրավը կիրառել ոչ միայն որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, այլ նաև՝ որպես ինքնուրույն խափանման միջոց՝ կալանավորումից անկախ:

Դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի որոշմամբ գրավ հնարավոր կլինի կիրառել ինչպես մեղադրյալի, այնպես էլ կասկածյալի նկատմամբ:

Արդարադատության նախարարությունն առաջարկում է գրավի գումարի նվազագույն չափ սահմանել 200 000 դրամը՝ անկախ հանցագործության տեսակից:

Խափանման միջոց կալանավորումը միայն որպես ծայրահեղ միջոց դիտելը երաշխավորելու համար առաջարկվում է, որպեսզի կալանավորում ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու յուրաքանչյուր դեպքում քննիչի կամ դատախազի միջնորդության մեջ շարադրվի քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին այլ խափանման միջոցների կիրառմամբ հասնելու անհնարինության վերաբերյալ հետևությունները:

Նշենք, որ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:

Արդարադատության նախարարության մշակած նախագծով առաջարկվում է նաև կատարելագործել գրավը պետության եկամուտ դարձնելու ընթացակարգը՝ թույլատրելով քրեական գործը դատարանում քննելիս դրանք պետության եկամուտ դարձնելու հարցը քննարկել ոչ միայն դատախազի միջնորդության հիման վրա, այլ նաև դատարանի նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ, ինչպես նաև նույնանման ընթացակարգ սահմանել նաև երաշխավորության գումարը պետության եկամուտ դարձնելու համար:

Այս նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները կհամապատասխանեցվեն Սահմանադրական դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին, անձի անձնական ազատությունը երաշխավորող միջազգային իրավական փաստաթղթերին, ինչպես նաև կատարելագործելու նպատակով փոփոխություններ կկատարվեն խափանման միջոցներին վերաբերող քրեադատավարական այլ նորմերում, ուժը կորցրած կճանաչվեն իրավակիրառ պրակտիկայում փաստացի չգործող նորմերը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 832 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am