Դժգոհությունները ներկայացվում են որպես քաղաքական ենթատեքստ ունեցող հարցեր. ստվերների դեմ պատերազմը շարունակվում է

Փաստը գրում է.«Ներկայիս իշխանությունների պաշտոնավարման ընթացքում շատ հետաքրքիր օրինաչափություն է նկատվում: Երբ Փաշինյանի կառավարությունը չի կարողանում տեսանելի արդյունքներ արձանագրել և այնպիսի քայլեր է ձեռնարկում, որոնք հանրության շրջանում դժգոհություններ են առաջացնում, սկսում են մեղադրել նախկինների հետ կապված ինչ-որ դավադիր ուժերի, որոնք ոչ մի կերպ չեն ուզում երկիրը զարգանա և անընդհատ սաբոտաժի ձևեր են փնտրում: Մի խոսքով՝ ամենուրեք պատվեր տեսնելու մոլուցքն ու ստվերների դեմ պատերազմը շարունակվում է:


Ինչ-որ առումով այսքան ժամանակ այս թեզն աշխատել է, քանի որ Փաշինյանին հաջողվել է հանրությանը համոզել, թե իրեն չի հաջողվում լուրջ դրական փոփոխություններ բերել, որովհետև «դավադիր ուժերը» չեն թողնում:

Եվ ստացվում է, որ Փաշինյանը կառավարության վարկանիշը պահելու համար օգտագործում է «դավադիր ուժերի» ստվերը, իսկ եթե նույնիսկ անհրաժեշտ լինի, ապա ինքը կհորինի այդ դավադիրներին, քանի որ նրանց գոյությունը բխում է իր շահերից:

Երկրի տնտեսությունը զարգացնելու փոխարեն կառավարության ղեկավարը փաստորեն ավելի շատ զբաղված է թյուրըմբռնում առաջացնելով:

Իշխանություններին քննադատելը, հասարակության ներսում կուտակված խնդիրները և դժգոհությունները վեր հանելը ընդդիմության գործն է, սակայն բնակչության շրջանում ի հայտ եկած յուրաքանչյուր դժգոհություն կառավարությունը ներկայացնում է որպես քաղաքական ենթատեքստ ունեցող հարց՝ դրանով փորձելով այն տեղափոխել այլ դաշտ:

Այսպես, օրինակ՝ Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման, հայագիտական առարկաների դասավանդումը բուհերում ոչ պարտադիր դարձնելու, ԿԳՄՍ նախարարության կողմից խնդրահարույց միջոցառումներ և ֆիլմեր նկարահանելու նպատակով ֆինանսներ տրամադրելու հարցերի շուրջ հանրության շրջանում առաջ եկած մտահոգությունը իշխանությունները ներկայացնում են մութ ուժերի գործունեության արդյունք:

Եվ պատահական չէ, որ կառավարության նիստում վարչապետը հայտարարում է, թե Հայաստանում սակավամտության և բացամտության պայքար է տեղի ունենում.

«Դա արվում է մարդկանց անընդհատ ինչ-որ անհեթեթ վախեր ներշնչելով, օգտվելով մարդկանց տեղեկացվածության պակասից, ինչ-որ կեղծ կարգախոսներ դնելով շրջանառության մեջ»:

Իսկ ԿԳՄՍ նախարարն էլ իր հերթին բուհերում սկսված շարժումը ներկայացնում է որպես այնպիսի հարց, որը միայն քաղաքական նպատակներով են ուզում իր դեմ օգտագործել:

Արդյունքում այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ իշխանությունը կտրվում է հանրությունից, և փոխանակ հանրությունը օրակարգ թելադրի իշխանություններին, կառավարությունն է փորձում իր ուզած օրակարգը թելադրել հանրությանը և այն ներկայացնել ժողովրդի անունից:

Վարչապետ Փաշինյանը համարյա թե իր բոլոր ելույթներում ընդգծում է, թե երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն է որոշելու, թե ինչ է լինելու, ժողովուրդն է տնտեսական հեղափոխություն անելու, սակայն ինչո՞ւ ընթացիկ կարևոր հարցերում հաշվի չի առնում ժողովրդի կարծիքը:

Կամ վարչապետը ժողովրդին ինչո՞ւ չի հարցրել, թե ինչ վերաբերմունք ունեն Ստամբուլյան կոնվենցիայի կամ հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու մասին, և ինչո՞ւ է ժողովրդի փոխարեն իր իշխանությունը որոշում ընդունում:

Երբ կառավարությունը ժողովրդին թելադրում է իր ուզածը և ժողովրդի անունից փորձում է լռեցնել հասարակության տարբեր շերտերի դժգոհությունը՝ դրանք ներկայացնելով քաղաքական հակառակորդների ձեռքի գործը, ապա դրանով խնդիրը լուծում չի ստանում:

Օրինակ՝ երբ բուհերում իրականացվող կրճատումների և հայագիտական առարկաների ոչ պարտադիր դառնալու արդյունքում բազմաթիվ դասախոսներ մնալու են առանց աշխատանքի, և նրանց բողոքը իշխանության կողմից ներկայացվում է որպես սև ուժերի կողմից հրահրված, դրանով նրանց աշխատանքի խնդիրը մնալու է չլուծված:

Հիմա այդ մարդիկ ի՞նչ են անելու, իհարկե շարունակելու են բողոքել կառավարության կամայական գործողություններից:

Այսպիսով, իշխանությունը ցանկություն չունի ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստել, որի արդյունքում պրոբլեմներն ավելի են խորանալու, իսկ կառավարության գործողությունների նկատմամբ հակակրանքը խորանալու է, քանի դեռ ժողովրդի տարբեր հատվածների ձայնը լսելի չէ իշխանության համար»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 314 անգամ
Լրահոս
Մեզ պարտադրվում է որպես առաջնորդ ճանաչել արդեն կարգալույծ հռչակված նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին. Մասյացոտնի թեմի հայտարարությունը Մելանյա Թրամփը հիմա մազերն է պոկում, իրեն պատերով տալիս․ Անժելա Թովմասյանը հեգնեց (video) ՊՆ պաշտոնատար անձն ապօրինի վարձատրություն է ստացել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու համար Իսրայելը հերքում է Իրանում աղջիկների դպրոցի հրթիռակոծման պատասխանատվությունը Влюбляйтесь, жинитесь, разводитесь, топитесь - море рядом! «Մելքոնյանի Գագիկին կարգի հրավիրե՛ք»․ Լարված իրավիճակ ԱԺ-ում (video) Մենք ենք որոշում պատերազմի ավարտը. Արաղչի Դատախազությունը պահանջում է ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք Մենք բանակցություն չենք վարի ԱՄՆ-ի հետ․ Ալի Լարիջանի ՀՀ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է․ որոշ հատվածներում թույլ ձյուն է տեղում Սաղ հողերը բրախած ա, 4 օրը մեկ 2 ժամով խմելու ջուր են տալիս, ոռոգման ջուր չունենք․ Արծվաբերդի բնակիչ (video) Ամուսինս նոր է մահացել․ արցախցի կինն իր ընտանիքի հետ ծանր պայմաններում է ապրում (video) Նավթի գները բարձրացել են 10%-ով՝ հասնելով 80 դոլարի մեկ բարելի դիմաց #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանը սկսել է հրթիռային և անօդաչու սարքերի հարձակման նոր ալիք․ Նահապետյան (video) Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ-ի տասնյակ օբյեկտների Նրանք նույնպես մինչև վերջին պահը չլքեցին իրենց երկիրը․ թյուրքագետ «Խփիր և փախիր» ռազմավարության առաջին նշանները. Թրամփը սկսում է ելքի ուղիներ փնտրել․ Խաչիկյան Ես ստանձնում եմ Իրանի քաղաքականության ղեկավարումը․ Այաթոլլա Ալիռեզա Արաֆի Թմրամիջոցներն արդեն հասել են դպրոցականներին․ Հայաստանում կա 1200 նարկոշոփ․ Գևորգ Սիմոնյան ՆԱՏՕ-ն վերադասավորում է ուժերը «պոտենցիալ սպառնալիքներին» դիմակայելու համար Ողբերգական վթար Մաստարա-Թալին ավտոճանապարհին. զոհ և վիրավորներ կան «Պեռաշկի ուտելով՝ Նիկոլը խելագարի պես պտտվում է, լա՛վ, էս ի՞նչ է․ աշխարհը պայթում է»․ Խաչիկյան (video) Մենք բանակցություն չենք վարի ԱՄՆ-ի հետ․ Ալի Լարիջանի ՇՏԱՊ․ Բալիստիկ հրթիռներն արձակվեցին․ Ալի Խամենեին սպանված է․ Ի՞նչ է սպասվում Իրանին (video) Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ժամանակ դպրոցներում զոհվել է մոտ 170 աշակերտ և ուսուցիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am