Ո՞ւմ է թաքցնում Անդրանիկ Քոչարյանը

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել,է, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ամեն ինչ արել է, որ Մարտի 1-ի գործը չբացահայտվի:

«Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կարևորագույն վկա է և պետք է վերադառնա Հայաստան ու պատասխանի նախաքննության հարցերին»,- հայտարարել է Քոչարյանը` մեկնաբանելով Գևորգ Կոստանյանի` օրերս «Հայելու առաջ» հաղորդաշարի ընթացքում հնչեցրած հայտարարություններին:
«Տասը տարի նախկին իշխանություններից պահանջում էինք տասը սպանությունների բացահայտում: Ամեն ինչ անում էին, կեղծում էին, որպեսզի դա չբացահայտվի: Գիտե՞ք ինչու: Որովհետև սպանություններ ասածը դրանք կրակոցներ են, իսկ կրակոցները ակնհայտ երևում են, «Չերյոմուխա» լինի թե չլինի: «Չերյոմուխա՞ն» ինչու չբացահայտեցիք: Նա պետք է չասի, նա պետք է արած լիներ: Ընդ որում, մեզ թող չասի, մենք բացահայտել ենք կառավարումը ոնց ա եղել, ինչի ա էդպես եղել, տասը մարդ զոհվել են>»,- հայտարարել է Քոչարյանը և հավելել, թե կասկածել պետք չէ` նոր իշխանությունները ամեն ինչ անում են:

Քոչարյանի խոսքով` նոր իշխանությունը ավելի մեծ ձեռքբերում ունի․ ինքը բացահայտել է կազմակերպված, կառավարվող հանցագործությունների շղթան, որը սահմանադրական կարգի տապալման է բերել և այդ տապալման գործընթացին որպես պաշտոնյա Կոստանյանը մասնակից է: Քոչարյանը ասել է նաև, թե Մարտի 1-ի գործի շրջանակում պետք է ճշտվի Կոստանյանի կարգավիճակը, իսկ մինչ այդ` նա պարտավոր է շուտափույթ գալ Հայաստան և պատասխանել նախաքննական մարմնի հարցերին:
Նկատենք, որ այն փաստը, թե Մարտի 1-ի գործի իրավական գործընթացով զբաղվում է Անդրանիկ Քոչարյանը, որը, ինչպես հայտնի է, իրավաբան չէ, արդեն իսկ բացասական է: Դա արդեն իսկ նշանակում է, որ Մարտի 1-ի գործը կրկին և վերստին տեղափոխվում է քաղաքական հարթություն, իսկ դա նշանակում է` օբյեկտիվ դատավարություն լինել չի կարող: Եթե Անդրանիկ Քոչարյանը իրավաբան լիներ, թերևս կիմանար, որ վկայի կարգավիճակ ունեցող անձը պարտավոր չէ տարիներ շարունակ նստել և սպասել, թե նախաքննական մարմինը երբ հարմար կգտնի իրեն կանչել հարցաքննության: Բացի այդ` եթե, ինչպես Անդրանիկ Քոչարյանն է պնդում, կարիք կա ճշտել Կոստանյանի կարգավիճակը Մարտի 1-ի գործով, ապա ինչո՞ւ չի ճշտվում նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և ներկա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կարգավիճակը: 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, ինչպես նաև դրանից հետո 5 տարի շարունակ գլխավոր դատախազն էր, հետևաբար գոնե որպես վկա պետք է հարցաքննվի: Նույն կերպ պետք է հարցաքննվի նաև այժմյան դատախազ Արթուր Դավթյանը` ոչ բավարար ջանքեր գործադրելու համար: Մինչդեռ նրան մեդալներ և կոչումներ են շնորհում, այն դեպքում, երբ ի հակառակ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե սպանությունները կարելի է համարել բացահայտված, դեռևս որևէ բացահայտում արված չէ: Ինչո՞ւ Մարտի 1-ի գործով որևէ կարգավիճակ չեն տալիս 2008-2013 թթ. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, երբեմնի ՕԵԿ-ական Արմեն Դանիելյանին. թերևս նրա համար, որ ողջ օրը գովերգո՞ւմ է թաշվյա հեղափոխությունը:

Կասկածից դուրս է, որ նախկին իշխանության օրոք գլխավոր դատախազությունը բավարար ջանքեր չի գործադրել Մարտի 1-ի սպանությունների բացահայտման առնչությամբ: Սական իշխանությունն արդեն ավելի քան 1,5 տարի է, ինչ հանձնվել է հեղափոխականներին, ովքեր Մարտի 1-ի անմիջական քաղաքական շահառուներն են: Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ: «Չերյոմուխայից» մահացած անձանց սպանությունները բացահայտելու հետ կապված` դեռևս նախորդ իշխանությունները 3 սպանվածների գործով 4 հոգու մեղադրանք են առաջադրել, սակայն առ այսօր զենքերի նույնականացում չի արվել: Գլխավոր դատախազությունը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր չի տվել մի պարզ հարցի պատասխան` ցուցարարները հրազեն կրե՞լ են, կամ սպանվածների մոտ հրազեն եղե՞լ է, թե՞ ոչ՝ համարելով դա նախաքննական գաղտնիք:

Նաիրա Բաղդասարյան

դիտվել է 5889 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am