Փաշինյանը գերազանցեց սեփական ռեկորդը.երիտասարդական գմփոց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող և նստացույց անող ՀՅԴ երիտասարդների և ԵՊՀ ուսանողների անխուսափելի հանդիպումը դրամատիկ պահերով աչքի ընկավ: Նիկոլ Փաշինյանը սկզբում շաշտ խրոխտ հայտարարեց, թե չի կիսում երիտասարդների մտահոգությունը, ապա հընթացս խոստովանեց, որ այս ամենի պատճառը ոչ այնքան Արայիկ Հարությունյանն է, այլ ինքը՝ որպես կառավարության ղեկավար. «Հայաստանում Արայիկ Հարությունյանը չի իրականացնում կրթական ծրագիրը, այլ ՀՀ կառավարությունը։ Փորձ է արվում մարդկանց ինֆորմացիայի պակասն օգտագործելով` վախեր սերմանել, թե ինչ-որ մարդիկ ավելի ապազգային են, քան մյուսները։ Հայաստանի Հանրապետությունում երբեք ավելի ազգային կառավարություն չի եղել, քան հիմա է»,–ասաց Փաշինյանը` հին երգը երգեց, որ Արայիկ Հարությունյանը կաշառք չի վերցնում ընդունելության համար, չի թալանում, դրա համար եք պահանջում նրա հրաժարականը։ Բայց երիտասարդները չընկրկեցին, ճիշտ հակառակը՝ անցան կակագրոհի՝ ցույց տալով այս «ոչ կաշառակեր» իշխանության իրական դեմքը՝ վարչապետին տեղեկացնելով, որ նույն այդ հրեշտակ ներկայացվող նախարարը արգելում է իրենց խոսել: Նստացույցի մասնակիցները նկատեցին, որ ԿԳՄՍ արգելում է իրենց խոսել, խուսափում է լսել իր ընդդիմախոսներին` ասելով` ով խոսի, դաշնակցականները չպիտի խոսեն։
Փաշինյանը այստեղ էլ փորձեց մանեւրել ու այդ նախադասությունը լռեցնելու փորձ չդիտարկեց և խնդրեց փաստերը չնենգափոխել։«Ինչպես կարող են ժամանակակից Հայաստանում անհամաձայնություն հայտնող մարդուն չընդունել։ Եթե չլսելու խնդիր կա, դա կշտկվի, բայց հիմա ես եկել եմ ու ձեզ լսում եմ, չէ՞»,–հարցրեց վարչապետը։ Այդուհանդերձ կուլմինացիոն դրվագը ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի ֆինանսավորման հարցն էր: Երիտասարդները վրդովվեցին՝ չի կարող նման ֆիլմին բյուջեից 20 միլիոն հատկացնող նախարարը շարունակի պաշտոնավարել մեր երկրում, փոխարենը փակի Հհայ ասպետ հաղորդաշարը: Սա հայապահպանության հիմքերն է խարխլում:
Նիկոլ Փաշինյանն այստեղ էլ փորձեց «կրուտիտ» անել, թե Դալուզյանը երեք անգամ աշխարհի չեմպիոն է եղել, նույնքան անգամ մեր դրոշն է բարձացել, հիմնը հնչել, բայց երիտասարդների ընդվզումը սպորտսմենի դեմ չէր, այլ նրա սեռափոխության, Փաշինյանը ընկրկեց միայն այն ժամանակ, երբ հիշեցրեցին, որ հենց իր ընտանիքին պատկանող թերթին տված հարցազրույցում է ֆիլմի ռեժիսորը խոստովանել, որ սեռափոխության մասին է այն.. «Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը չեմպիոնի մասին է» զավեշտալի մեկնաբանությամբ փայլեց վարչապետը::
Ստացվում է, որ Փաշինյանը համաձայն չէ ֆիլմի մնացած հատվածի հետ: Իսկ եթե ֆիլմի մի հատվածի հետ համաձայն չես, ուրեմն՝ համաձայն չես ամբողջ ֆիլմի հետ: Եթե համաձայն չես ամբողջ ֆիլմի հետ, ապա դրա մի մասը ֆինանսավորելու իմաստը ո՞րն է:
Նիկոլ Փաշինյանի դեպքում, իհարկե, այլեւս ոչինչ զարմանալի չէ, նա երկակի ստանդարտնրի արքա է եւ պատեհ առիթներով գերազանցում է սեփական ռեկորդները:

Անի Սահակյան

դիտվել է 7468 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am