Պուտինի գաղտնի սցենարը՝ 2024 թվականի համար

Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները կայանալու են 2021թ. սեպտեմբերին, սակայն արդեն այսօր Կրեմլը ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է տանում այդ ընտրություններին ընդառաջ։

Դիտորդները պնդում են, որ այս ընտրությունները չափազանց կարևոր են Կրեմլի համար: Դուման մեծ դերակատարություն պետք է ունենա 2024 թվականի այսպես կոչված իշխանափոխությանը, երբ լրանա գործող նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահության չորորդ ժամկետը։ Սահմանադրությունը, Պուտինին արգելում է 2024-ին մասնակցել ընտրություններին: Ինչ սցենար է օգտագործելու Կրեմլը Պուտինի իշխանությունը պահելու համար, դեռ հայտնի չէ, սակայն պարզ է, որ Պետդումայի դերակատարությունն այս պայմաններում մեծանում է։

Ռուսաստանում վերջին ամիսներին կայացած մոսկովյան բողոքի ցույցերը ցույց տվեցին, որ հատկապես խոշոր քաղաքներում մեծ է թե՛ դժգոհության ալիքը, թե՛ իրենց լիբերալ համարող ընդդիմադիրների վարկանիշը։

Պետդումայի ընտրություններին ընդառաջ Կրեմլը մտադիր է ստեղծել լիբերալ կուսակցություն, ըստ «Ազատության», հայտնել է «Բաց մեդիա»-ն՝ վկայակոչելով Կրեմլի իր աղբյուրները։ Նոր լիբերալ կուսակցությունն ստեղծվելու է արդեն գործող կուսակցություններից մեկի հիման վրա՝ այդ դեպքում նոր կուսակցությունը պարտավորված չի լինի ստորագրություններ ներկայացնել։ «Բաց մեդիա» կայքը հավելել է, թե Կրեմլում լիբերալ կուսակցության ստեղծմանը լուրջ են վերաբերվում, և կա երկու սցենար։ Մեկի համաձայն՝ նոր լիբերալ հարթակի հիմքում կարող է լինել միլիարդատեր Միխայիլ Պրոխորովի «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը։ Պրոխորովը Ղրիմի բռնակցումից հետո իր թիմակիցների հետ միասին հեռացել էր կուսակցությունից։ Նոր լիբերալ կուսակցությունը կամ դաշինքը կարող է ստեղծվել նաև բիզնես օմբուդսմեն Բորիս Տիտովի «Աճի կուսակցության» հիման վրա:

Կրեմլը այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանել։

Բացի այս, ինչպես հաղորդում է, ռադիոկայանը, Պուտինի թիմը նախատեսում է որոշ փոփոխություններ անցկացնել Ընտրական օրենսգրքում՝ փոփոխություններ, որոնք կարող են հեշտացնել իշխանությունների հաղթանակը Դումայի ընտրություններում։ Միանգամից մի քանի աղբյուր գրել է, թե Կրեմլը նախ ցանկանում է վերադարձնել դաշինքի գաղափարը, որի արդյունքում ընտրություններին մասնակցելու իրավունք կունենան ոչ միայն քաղաքական կուսակցությունները, այլ նաև՝ դաշինքները, այդ թվում՝ կուսակցություն գումարած հասարակական շարժում դաշինքը։ Ընդդիմադիրների գործը բարդացնելու համար, նախատեսվում է անցողիկ շեմը դաշինքների համար սահմանել ավելի բարձր՝ 7 տոկոս, քան կուսակցություններինն է՝ 5 տոկոս։

Ձախ դաշտի առաջնորդ ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի իր բլոգում գրել է, թե սա հավանական սցենար է, որը թույլ կտա միավորել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը և Պուտինի ակտիվ աջակցությունը վայելող, ռուսաստանցիների շրջանում ավելի մեծ ժողովրդականություն վայելող «Ազգային դաշտ» հասարակական կազմակերպությունը։ Սրան կարող է խոչընդոտել միայն ժամանակը։ Ընտրություններին երկու տարուց քիչ ժամանակ է մնացել, և դժվար է վերաձևավորել քաղաքական դաշտը, գրում է Ուդալցովը։

Այսօր ակտիվորեն քննարկվող մեկ այլ սցենարի համաձայն, իշխանությունները կարող են ձեռնարկել նաև փոփոխություններ Ընտրական օրենսգրքում՝ փոխելով Պետդումայի պատգամավորների թվի բալանսը։ Այսօր պատգամավորների կեսը՝ 225 հոգի, ընտրվում է համամասնական, մյուս կեսը՝ մեծամասնական ընտրակարգով: Բարեփոխումների տարբերակներից մեկի համաձայն, առաջարկվում է ավելացնել մեծամասնական մանդատների թիվը՝ հասցնելով 75 տոկոսի: Այս դեպքում իշխանությունները կկարողանան մոբիլիզացնել նշանավոր հասարակական գործիչների, բլոգերների, լրագրողների, մարզիկների, դերասանների, երաժիշտների։

Սակայն սրանք միայն հավանական սցենարներ են, որոնց մասին ակտիվ քննարկումներ են տեղի ունենում, այդ թվում նաև՝ Կրեմլում։ Ակնհայտ է որ իշխող «Եդինայա Ռոսիա»-ն այսօր չունի բավարար վարկանիշ ընտրություններին բարձր տոկոս ստանալու համար՝ նույնիսկ հաշվի առնելով վարչական ռեսուրսի լայն հնարավորությունը։ Իշխանությունն այսօր զբաղված է իշխող կուսակցության այսպես ասած «ռեբրենդինգով»։

Ի դեպ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, որի պաշտոնական ղեկավարը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է, նոյեմբերի 23-ին Մոսկվայում կազմակերպելու է Պետդումայի ընտրություններին նվիրված համագումար։ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արդեն հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը համագումարի աշխատանքներին մասնակցելու է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7148 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am