Մակրոնը զգուշացնում է. Թրամփը սպանում է ՆԱՏՕ-ն

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նախազգուշացրել է եվրոպական երկրներին, թե ՆԱՏՕ-ն «մահանում է» Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Միացյալ Նահանգների կանխատեսելիության պակասի պատճառով։ Նրա տեսակետը միանգամից մերժվել է Գերմանիայի և ողջունվել՝ Ռուսաստանի կողմից։

Երեկ The Economist-ին տված հարցազրույցում Մակրոնը նաև կասկած է արտահայտել Հյուսիսատլանտյան դաշինքի Կանոնադրության 5-րդ հոդվածի վերաբերյալ, համաձայն որի՝ դաշինքի անդամներից որևէ մեկի վրա հարձակումը հարձակում է ամբողջ դաշինքի վրա։

Մակրոնը հավելել է, որ ԱՄՆ-ը մյուսների հետ հաշվի չնստելու նշաններ է ցույց տալիս, և որպես օրինակ նշել է անցած ամիս Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու Թրամփի հանկարծակի որոշումը՝ առանց դաշնակիցների հետ խորհրդակցելու։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը որպես չափազանցություն է որակել, մինչդեռ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան դրանք գնահատել է որպես «ոսկե բառեր, ՆԱՏՕ-ի ներկայիս վիճակի ճշգրիտ սահմանում»: Մակրոնը ՆԱՏՕ-ի մասին խոսելիս այսպես է արտահայտվել՝ դաշինքի «ուղեղը մահացել է»։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն, որը հաջորդ ամիս Լոնդոնում անցկացվելիք գագաթնաժողովում կնշի կազմավորման 70 ամյակը, ևս արձագանքել է՝ հայտարարելով, որ կառույցը շարունակում է հզոր մնալ։

Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Արևմուտքին կոչ է արել գիտակցել Չինաստանի աճող հզորությունը: Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է համատեղ գնահատեն ռազմական, տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում Չինաստանի դիրքերի ամրապնդման հետևանքները, РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան պետք է միասին աշխատեն, որպեսզի հասկանան և արձագանքեն երկրառազմավարական լանդշաֆտի փոփոխությանը։ Դա ներառում է Չինաստանի վերելքը և տեխնոլոգիական փոփոխությունների ցնցող տեմպերը։ Չինաստանը շուտով կունենա աշխարհում ամենամեծ տնտեսությունը։ Այն արդեն ունի երկրորդ ամենամեծ պաշտպանական բյուջեն։ Այն հսկայական միջոցներ է ներդնում նոր հնարավորություններում»,- հայտարարել է Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով գերմանական հետազոտական կենտրոնում։

Նա, մասնավորապես, նշել է, որ Չինաստանը վերջին հինգ տարում իր նավատորմը համալրել է 80 միավոր նավերով և սուզանավերով, ինչը հավասարազոր է Բրիտանական թագավորական նավատորմին։ Բացի այդ, Չինաստանը վերջերս ցուցադրել է գերձայնային թևավոր հրթիռ և հականավային հրթիռներ։ Ստոլտենբերգը խոստովանել է նաև, որ Չինաստանը դառնում է համաշխարհային առաջնորդներից մեկը նորագույն տեխնոլոգիաների ոլորտում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1052 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am