Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան. դասակարգային շահերի բախում


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գագիկ Ծառուկյանին պատկանող Ceramisia գործարանի բացմանը:
Նորաբաց գործարանում մասնագետների սուր պակաս է զգացվում։ Գործարանում աշխատում է 35 մարդ, նախատեսվում է աշխատակիցների թիվը հասցնել 1000-ի։ Գործարանը բացվել է իտալական կողմի հետ համագործակցությամբ` մոտ 30 մլն եվրո ներդրումային ծրագրի շրջանակում:
Բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը դժգոհել է տնեսական միջավայրից` ասելով, որ Հայաստանում ներդրումների համար համապատասխան պայմաններ չկան։ «Նիկոլ Փաշինյանը ցանկանում է զարգացում եւ ներդրումների հոսք, բայց պետք է, որպեսզի աշխատեն բոլորը, եւ այդ աշխատանքը պետք է արդյունավետ լինի։ Տնտեսական հեղափոխության համար հարկավոր են համապատասխան պայմաններ, որոնք ավելի լավը կլինեին, քան հարեւան երկրներինը, այդ նույն Վրաստանինը։Երբ կարողանանք ապահովել ներդրումների մեծ հոսք, այդ ժամանակ էլ կմտածենք հարկերի բարձրացման մասին։ Իսկ առայժմ պետք է իջեցնել հարկերը. ստեղծել մեկ պատուհանի համակարգ, որպեսզի ներդրողները ժամանակ չկորցնեն բյուրոկրատական քաշքշուկների վրա։ Նման գործելակերպը հանգեցրել է այն բանին, որ արաբական ներդրողների 100 մլն դոլարի նախագծի իրականացումը ձգձգվում է»,- ասել է Ծառուկյանը։
Լինելով Հայաստանի ամենախոշոր ձեռնարկատերերից մեկը` Գագիկ Ծառուկյանը հրաշալի գիտի, թե իրականում ինչ պայմաններ են գործում ներդրումների համար: Ծառուկյանն ըստ էության հակադրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով անընդհատ կրկնում է, թե Հայաստանում այսօր, ավելի քան երբևէ, ստեղծված են ներդրումներ կատարելու բացառիկ գրավիչ պայմաններ: Կյանքը սակայն ցույց տվեց, որ հեղափոխությունից հետո բիզնես միջավայրի բարելավում չի եղել և դրա ամենավառ ապացույցը արտաքին ներդրումների բացակայությունն է: Հեղափոխության ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, թե ներդրումների հեղեղ է լինելու, որովհետև Հայաստանը դառնալու է տարածաշրջանի ամենամրցունակ ներդրումային երկիրը: Հեղափոխությունից անցել է մեկուկես տարի, իսկ արտաքին ներդրումներն այդպես էլ չկան. ո'չ եվրոպական երկների գործարարներն են տեղից շարժվում, ո'չ ԱՄՆ-ի: Իսկ Ռուսաստանի գործարարները ընդհանրապես սառեցրել են բոլոր բիզնես նախագծեր: Նիկոլ Փաշինյանի վարած անհեռատես քաղաքականության հետևանքով Հայաստանից տեղի է ունենում կապիտալի արտահոսք, ինչի մասին վկայում են կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրական տվյալները: Ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, բոլորին բռնելու ռեպրեսիվ քաղաքականության արդյունքում մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ հանրային կյանքի մասին պատմող լրահոսի գերակշիռ մասը հարուցված գործերի ու դատավարությունների մասին է: Իսկ ո՞ր գործարարը ֆինանս կներդնի մի երկրում, որտեղ ամբողջ օրը մարդկանց բռնում ու կալանավորում են: Այս գործելաոճի պատճառով Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի մնացել է նախկին իշխանության օլիգարխների հույսին: Ի դեպ, անցյալ շաբաթ էլ Փաշինյանը ներկա էր գտնվել Սամվել Ալեքսանյանի դստեր տեքստիլ գործարանի բացմանը: Ե'վ Սամվել Ալեքսանյանը, և' Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի կողմից խստորեն քննադատված նախկին ռեժիմի հենասյունը համարվող օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչներ են: Այլևս փաստ է, որ Փաշինյանի տնտեսական հեղափոխությունը մնացել է այս նույն օլիգարխների հույսին: Մյուս կողմից սակայն Փաշինյանն ու իր թիմը Սամվել Ալեքսանյանի և Գագիկ Ծառուկյանի դասակարգային թշնամիներն են ու դժվար է ասել, թե նրանց համար ինչ ճակատագիր է կանխորոշված հեղափոխական իշխանության փակ պլաններում:

Հայկ Դավթյան

դիտվել է 2235 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am