Իշխանության թեւերն իրար են «ուտում»

Արսեն Թորոսյանի հակածխախոտային օրենքը երկար քննարկումներից հետո վերջապես ներկայացվել էր Ազգային ժողով եւ քննարկման ներկայացվել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում : Օրինագծերի այս փաթեթով նախատեսվում են մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ փակ հանրային հաստատություններում ծխելու արգելք՝ հանրային տրանսպորտում, կրթական, բժշկական եւ մշակութային հաստատություններում եւ մանկական հրապարակներում:
Օրինագծով նաեւ սահմանափակումներ են նախատեսվում ծխախոտային արտադրանքի եւ թութուն պարունակող էլեկտրոնային սարքերի գովազդի համար, ինչպես նաեւ որոշվում են այն հանրային վայրերը, որտեղ ծխելու դեմ արգելք կսահմանվի: Օրինագծով նախատեսվում է նաեւ կանոնակարգել ծխախոտի արտադրանքի եւ ծխախոտ պարունակող էլեկտրոնային սարքերի վաճառքի եւ տեղաշարժի գործընթացը։
Արսեն Թորոսյանն ասաց, որ օրենսդրական այս նախաձեռնության խնդիրը թույլ չտալն է, որպեսզի ավելանա ծխող քաղաքացիների թիվը եւ օգնել հրաժարվել այդ վնասակար սովորությունից։
Ենթադրվում էր, որ նախարարի հակածխախոտային նախաձեռնությունն առաջինը ծափերով կընդուներ ԱԺ առողջապահության հանձնաժողովը, սակայն քննարկման ընթացքում պարզվեց, որ գլխավոր քննադատը նույն հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն է: Նա ասաց, որ հանձնաժողովն ընդհանուր առմամբ դրական է գնահատում գաղափարը, բայց բազմաթիվ հակասական դրույթներ է առանձնացրել, Զեյնալյանը նպատակահարմար չէր գտնում էլեկտրոնային ծխախոտների արգելքը եւ ուսումնասիրություններ էր ներկայացնում, որ դրանք վտանգավոր չէն:
Արսեն Թորոսյանն ու իր տեղակալն էլ հակառակն էին պնդում, ասելով, որ այդ հոդվածներն, ըստ ամենայնի, պատվիրված են եւ ֆինանսավորումն իրականացվել է ծխախոտ արտադրող ընկերությունների կողմից:
Նախարարն ասում էր, որ իր համար տարօրինակ է, որ էլեկտրոնային ծխախոտների համար պայքարում է առողջապահության հանձնաժողովի նախագահը, եթե դա անեին այդ սարքերի ներկրմամբ կամ արտադրությամբ զբաղվողներն, ինքն, անշուշտ, կհասկանար:

Արսեն Թորոսյանի նախագծի դեմ արտահայտվողները վստահեցնում էին, որ եթե արգելվի եւ սովորական ծխախոտը եւ էլեկտրոնայինները, ապա հասարակությանը կդրդեն թմրամիջոցների օգտագործման, դա է վկայում մի շարք պետությունների փորձը: Մի քանի ժամ տեւած քննարկման ընթացքում Թորոսյանն ու Զեյնալյանը իրար չէին զիջում , փոխադարձ մեղադրանքների, ակնարկների պակաս չէր զգացվում: Վերջում որոշեցին նախագծի քվեարկությունը երկու ամսով հետաձգել:

Մամուլում բազում հրապարակումներ են եղել Թորոսյան-Զեյնալյան հակամարտությունների մասին, ըստ այդմ Զեյնալյանը աչք ունի նախարարի աթոռի վրա եւ իր էլիտար հովանավոր Արարատ Միրզոյանի միջոցով ցանկանում է նվաճել նախարարի պաշտոնը: Արարատ Միրզոյանը Զեյնալյանի քավորն է: Գրեթե միշտ առողջապահության նախարարության ներկայացրած նախագծերը Զեյնալյանի կողմից կոշտ քննադատության են ենթարկվում, այսօրվա նախագիծը բացառություն չէր:
Սա նշանակում է, որ Արարատ Միրզոյանը քաղաքական ավելի մեծ ամբիցիաներ ունի ու պատգամավորների միջոցով պայքարում է կառավարության դեմ:

Անի Սահակյան

դիտվել է 4523 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am