Սատանա կա քաղաքում

Քաղաքական անադեկվատությունն այս իշխանությունների գլխավոր սիմպտոմներից է, որն իրեն զգացնել է տալիս գրեթե ամեն օր, իշխանության ցանկացած մեկի միջոցով: Բնականաբար ամենածանրն այս հատկանիշն ախտորոշվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: Նա հերթական ցնցող հայտարարությունն է արել.

«Հայաստանում սակավամտությամբ պայքար է տեղի ունենում՝ մարդկանց անընդհատ ինչ-որ անհեթեթ վախեր ներշնչելով, օգտվելով մարդկանց տեղեկացվածության պակասից, ինչ-որ կեղծ կարգախոսներ դնելով շրջանառության մեջ: Եթե որևէ մեկին թվում է, որ մեզ դրանով պիտի վախեցնեն, իրենք սխալվում են, որովհետև իրենք հանրության կողմից մերժված են ու մղված ենք լուսանցք ու այնտեղից դուրս չեն գալու երբեք»,-կառավարության վերջին նիստի ընթացքում ասել է Փաշինյանը:

Իշխանականների սակավամտության հրապարակային դրսեւորումների մասին հոդվածներով կարելի է հաստափոր հատորյակներ կազմել, օրինակները մեկը մյուսից զիլ են, երբեմնի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հայտնի արտահայտությունը, թե մշակույթն իր մեջ է, Լենա Նազարյանի էլ ավելի պայծառ բացահայտումը՝ «Կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն»: Նրանց անգամ սպառնալիքներն են սակավամիտ ու զավեշտալի. իմքայլական Տիգրան Ուլիխանյանն օրինակ ասում է, որ ինքն է թույլ տվողը, էս երկրում ռեպրեսիա լինի, թե չլինի, կամ Արսեն Թորոսյանի «Ճանճից փիղ սարքելու մղումների» մասին մտահոգությունները: Ցանկն անվերջանալի է, բայց կխնայենք մեր ընթերցողի նյարդերն ու չեն մղի անլուծելի գլուխկոտրուկների դաշտ: Իսկ անհեթեթ վախերի մթնոլորտ ստեղծելու մենաշնորհն, անշուշտ, վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է: Չնայած, որ նրա թիմակիցները հավես ունենում են, երբեմն գերազանցում են շեփին, ինչպես այժմ ԱԺ նախագահ, իսկ հայտարարության պահին՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով հայտարարեց, թե Հայաստանում երեխաներ են գողանում, նրանց օրգանները վաճառում: Իհարկե, այդ սենսացիոն հայտարարությունից հետո այդպես էլ չտրվեց պարզաբանում, թե ինչի մասին էր մարդկանց ահաբեկում պարոն Միրզոյանը, բայց փաստն այն է, որ խուճապային տրամադրություններն ինչ-որ ժամանակով ապահովված էին:
Դե, իսկ Նիկոլ Փաշինյանը վախեր ներշնչելու մեծ վարպետ է, մեկ հայտարարում է, թե Արցախում դավադիր պատերազմի են նախապատրաստում, մեկ ասում է, որ երկրում եւասգեստ մարդիկ են պտտվում, մեկ հանկարծակի լայվ մտնում ու հայտարարում, որ ինչ-որ ուժեր հակահեղափոխության են պատրաստվում: Մի ամբողջ մեկուկես տարի Նիկոլ Փաշինյանի բանուգործը հենց այդպիսի վախի մթնոլորտ ստեղծելն է, նախկիններից թշնամի կերտելը: Անհասկանալի է, մի կողմից Փաշինյանն ասում է, թե նրանք մերժված, լուսանցքում հայտնված ուժեր են, մյուս կողմից պարբերաբար գուժում՝ «Սատանա կա քաղաքում, սատանա կա քաղաքում»եւ այդ սատանաները, բնականաբար նախկիններն են: Մինչեւ երբ է շարունակվելու նախկիններին թիրախ ընտրելով եւ բոբո ներկայացնելով իշխանությունը պահելու գործընթացը, իսկ որ նախկինների հետ մշտնջենական պայքարը այն պարզ հաշվարկով է արվում,որ իրական խնդիրներից հանրության ուշադրությունը շեղի, նախկինների վերադարձով սսկացնի, դրանում կարելի է չկասկածել: Հակառակ դեպքում նա կարող էր հանգիստ թողել նրանց, ընդհանրապես չհիշատակել նախկինների մասին, մանավանդ որ ինքն է հայտարարում, որ նրանք մերժված են եւ այլեւս ոչինչ անել չեն կարող:

Բայց Փաշինյանը ոչ միայն դա չի անում, այլ իր անգործությունը փորձում է ներկայացնել առավելություն նախկինների «հանցավոր գործունեության համեմատություններով». «Էդ ձեթը բաժանվում էր ոչ թե մարդկանց աղքատությունը բարելավելու համար, այլ՝ աղքատության մեջ պահելու համար, որ հաջորդ ընտրություններում այդ նույն մարդկանց ձեթով ու բրնձով տանեն ընտրատեղամաս ու քվեարկել տան, էս պատմությունն ավարտված է Հայաստանում»,- ասում է վարչապետը ու մոռանում, որ ընդդիմադիր կարգավիճակում խոստանում էր մարդկանց կյանքն այնպես բարելավել, որ այդ ձեթի ու բրնձի սպասումներ չունենան: Իսկ թե ինչ է անում հիմա,միանշանակ պարզ է՝ հանրությանն ահաբեկում է նախկինների վերադարձով եւ իրեն թույլ տալիս այլեւս ոչինչ չանել:

Անի Սահակյան

դիտվել է 3787 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am