Ինչով «կվաճառի» մեզ Թրամփը Էրդողանի վրա

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին: ՆԱՏՕ-ի անդամ երկու պետությունների հարաբերությունները սրվեցին հատկապես Ռուսաստանից զենք գնելու Անկարայի որոշումից և Սիրիայում Թուրքիայի գործողություններից հետո:
Թուրքիայի նախագահականը հայտնում է, որ տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում երկու ղեկավարները հաստատել են, որ կհանդիպեն Վաշինգտոնում նոյեմբերի 13-ին: Ավելի վաղ Էրդողանը զգուշացրել էր, թե հնարավոր է չեղարկի այս այցը՝ սիրիական ճգնաժամի հարցում հակասությունների և վերջերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման պատճառով:
Ինչ զարգացումներ կլինեն Թրամփ-Էրդողան հանդիպման արդյունքում: Թրամփը կխոստանա՞ «ուրանալ» ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը:

Սա էր, որ պետք է հստակ հասկանա յուրաքանչուրը: Հայոց Ցեղասպանության հարցը գերտերությունները և ոչ գերտերությունները պահելու են իրենց «օրակարգում» այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի բանակցելու, «առ ու ծախի» թեմա կա: Իսկ նման թեմաներ կան, և շատ:

Պատմական քվեարկություն` պատմական արդյունքներով էր, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների տունը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում:
Փաստաթուղթը, հիշեցնենք, որ օրենքի պարտադիր ուժ չունի, արձանագրում է` Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը:

Ավելի քան մեկ ժամ շարունակված ելույթների ընթացքում կոնգրեսականներից որևէ մեկը, ըստ էության, ցեղասպանության փաստը կասկածի տակ չդրեց:

Այստեղ, հիշեցնենք, որ ԱՄՆ-ում որևէ նախագահ կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանությունը, որպես իրողություն: Նույնիսկ Օբաման իր իշխանավարման տարիներին ապրիլի 24-ի ուղերձներում օգտագործում էր «եղեռն» բառը: Բայց պաշտոնապես համարվում է, որ ԱՄՆ վարչակազմը Հայոց Ցեղասպանությունը չի ընդունել:

ԱՄՆ կոնգրեսում օրեր առաջ Թուրքիայի քաղաքականությունը դատապարտում էին Սիրիայում ու մատնանշում էին ՆԱՏՕ-ի իրենց դաշնակցի դավաճանական գործարքները Ռուսաստանի հետ:

Այսինքն, ի սկզբանե պարզ էր, որ ԱՄՆ-ի օրակարգում Թուրքիային մտրակելու քաղաքականությունը սրվել է ու գործի է դրվել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1800 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am