Հոսպիտալ է ռմբակոծվել. կան տասնյակ զոհեր/տեսանյութ/
Թուրքական Anadolu գործակալությունը հայտնում է ,որ Սիրիայի Հալեպ քաղաքին հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է նվազագույնը 30 մարդ, վիրավորվել է 62-ը: Հրթիռները դիպել են Ալ-Սուքարի շրջանի Ալ-Կուդս հոսպիտալին: «Նվազագույնը 30 մարդ է սպանվել և 62-ն ստացել է վնասվածքներ, երբ ռուսական ռազմական ինքնաթիռը հարվածել է դաշտային հոսպիտալին»,- հայտնել է Հալեպի քաղաքացիական պաշտպանության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Հաջ Իբրահիմը: Զոհերի թվում կան կանայք, երեխաներ և բժշկական անձնակազմի անդամներ: Նշվում է, որ զոհերի թվում է նաև բժիշկ Վասեմ Մաազը՝ քաղաքում մնացած մի քանի մանկաբույժներից մեկը: Փրկարարները փորձում են փլատակների տակից դուրս բերել մարդկանց:
