Թոքմաջյանի ձախողված բնակարանաշինությունը

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Հայաստանում թափ առնող սոցիալական բնակարաշինությունը շատերի կողմից որակվում է որպես աննախադեպ իրադարձություն: Տարբեր տարիներին՝ սոցիալական բնակարանաշինության ծրագրեր ունեցել են նաեւ բուհերը, այդ թվում՝ Ճարտարապետաշինարարական համաալսարանը: Պարզվում է, որ 2013թ-ից սույն բուհի կողմից Նորքի Արմենակյան 125 հասցեում սկսվել է բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքները, որի նպատակն էր բնակարանով ապահովել բուհի երիտասարդ մասնագետներին, սակայն ծրագիրը մինչ օրս անավարտ է:

Ըստ շահառուներից մեկի ՝ 2016թ-ից շինարարությունը դադարեցված է, մինչդեռ պարզվում է՝ անգամ համալսարանի սեփական միջոցներից որպես աջակցություն գումարներ էին տրամադրվել հավանական շահառուներին: Ավելի ուշ պարզվել է՝ սոցիալական համարվող այս ծրագրում որպես շահառուներ ընդգրկվել են հիմնականում այն ժամանակվա ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ընտանիքի անդամներ, հարազատներ ու իր հետ անձնական կապ ունեցող անձիք, որին նախորդել էր շենքի կառուցապատման իրավունքը համալսարանից Թոքմաջյանի կողմից ստեղծված «Ինժեներ Լիգա» ընկերությանը փոխանցելը:

Կարեւոր մեկ հանգամանք եւս՝ շենքի տարածքը գտնվում է վերջինիս մշտական բնակության վայր հանդիսացող, նախկինում գերատեսչական մարմնի պատկանած վարչական շենքի հարեւանությամբ: Այդ տարածքում ժամանակի ընթացքում կառուցվել է շենք, ուր բնակվում են նախկին ռեկտորի ընտանիքի անդամներ եւ մտերիմներ: Տպավորություն է ստեղծվում, որ սոցիալական բնակարանշինություն կոչված այս ծրագիրը ծառայել է ոչ թե սկզբնական նպատակին, այլ՝ ոմանց անձնական շահերին: Հետաքրքրական մեկ փաստ եւս՝ պարզվում է՝ դեռեւս 2016թ-ի ապրիլից ապօրինաբար ապամոնտաժվել է վերոնշյալ շենքի կառուցման վրա աշխատող վերամբարձ կռունկը եւ որպես մետաղի ջարդոն մինչ օրս գտնվում է նշյալ տարածքում՝ խանգարելով բնակիչներին: Տարածքի բնակիչներից մեզ հայտնեցին, որ կռունկի ապամոնտաժման ժամանակ պատկան մարմինները, այդ թվում՝ ոստիկաններն ու ԱԻՆ-ը, չեն իրականացրել իրենց պարտականություններից բխող անհրաժեշտ քայլեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 298 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am