Ձվեր նետելու գործ է բացվել

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը օրերս հայտարարություն էր տարածել, որ Հանրային հեռուստաընկերությունը միակողմանի է անդրադառնում Սահմանադրական դատարանի և նրա նախագահի շուրջ տեղի ունեցող զարգացումներին և կատարում է միակողմանի լուսաբանում: «Հանրային հեռուստաընկերության նոյեմբերի 2-ի լուրերի գլխավոր թողարկմանն անդրադարձ կար ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան հրապարակմանը, ըստ որի՝ նա առաջարկում է ՍԴ անդամներին դատավորներով փոխարինելու գործընթաց սկսել։ Ռեպորտաժն ամբողջությամբ կառուցված էր Վահե Գրիգորյանի հրապարակման վրա։ ՍԴ աշխատակազմից կամ որևէ այլ դատավորից լրագրողը չէր փորձել մեկնաբանություն ստանալ հրապարակման վերաբերյալ։ Ըստ այդմ՝ ռեպորտաժը միակողմանի էր ստացվել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մեկ անգամ չէ, որ նկատում է ՍԴ-ի ու, մասնավորապես, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ Հանրային հեռուստաընկերության` իշխանություններին աջակցող քաղաքականությունը։ Ըստ էության, փորձ է արվում Հրայր Թովմասյանին վարկաբեկել, իսկ Վահե Գրիգորյանին ներկայացնել դրական լույսի ներքո»,- նշվում էր տարածված հայտարարության մեջ:
Այսպիսով` անկախ փորձագիտական խումբն արձանագրել է, որ հարկատուներիս միջոցներով աշխատող Հանրայինը միակողմանի քարոզ է տանում` հօգուտ օրվա քաղաքական իշխանությանը, այն դեպքում, երբ համակողմանի տեղեկատվություն ապահովելն ու ակնհայտ կողմնակալություն չցուցաբերելը Հանրայինի սուրբ պարտքն է։ Ի դեպ, ՍԴ նախագահին` իբրև բարձրագույն դատական մարմնի նախագահի, Հանրային հեռուստաընկերության կողմից եթեր չի տրամադրվել ամիսներ շարունակ, այն դեպքում, երբ ՍԴ-ի կոնկրետ նրա նախագահ Հրայր Թովմասյանի անձի և ընտանիքի շուրջ կտրուկ զարգացումներ են տեղի ունեցել:

Հանրայինի եթերում հասկանալի ու անհասկանալի տարբեր մասնագետներ ու գործիչներ խոսել են այս հարցերի մասին, մինչդեռ անձամբ ՍԴ նախագահի խոսքը` հարցազրույցի ձևաչափով, հանրությանը չի ներկայացվել: Կարծում ենք` ճիշտ ժամանակն է, որ Հայելի մամուլի վրա ձվերով հարձակում գործած հերոսները կրկին զինվեն ձվերով և խոսքի ազատության և օբյեկտիվ լրատվության պահանջով ձվազարկ կատարեն Հանրայինի պատերի և դռների ուղղությամբ: Հակառակ պարագայում ստիպված ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանին սրբադասողների այս խմբի համար խոսքի ազատությունն ու իրավահավասարությունը սկսվում և ավարտվում է «Առաջնորդը միշտ ճիշտ է» գաղափարախոսությամբ:

 

 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 3031 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am