Մարտի 1-ի բոլոր գործերը քննվելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և մենք ունենալու ենք խնդիր. Գևորգ Կոստանյան

 Այսօր, ավելի քան երբևէ, քրեական արդարադատությունն իրականացվում է հրապարակային: Եվ հատուկ քննչական ծառայությունը և դատախազությունը, այնպիսի երկար հաղորդագրությւուններ են տարածում` բոլոր փաստերն ու հանգամանքները նշելով, որ դա տալիս է լայն տեղեկատվություն: Նախաքննության ընթացքում լրատվամիջոցներով անգամ ցուցմունքներն են հրապարակվում: Նման բանի ես չեմ հանդիպել նախկինում: «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Նախաքնննությունը հիմնվում է մեկ կամ երկու անձի ցուցմունքի վրա, և այստեղ Կոստանյանը խնդիր է տեսնում. «Ցուցմունքը ապացույցներից մեկն է: Համաշխարհային քրեական արդարադատության դինամիկան գնացել է նրան, որ միայն ցուցմունքի վրա` եթե անգամ 10 ցուցմունք լինի, քրեական պատասխանատվության չեն ենթարկում, որովհետև ցուցմունքը մեկ անձի սուբյեկտիվ ընկալումն է: Հետևաբար երբ այդ անձը որոշեց ցուցմունքը փոխել` հիշեց ինչ-որ նոր բան, կամ ուղղակի փոխեց, ամբողջ գործը քանդվում է: Երբ առանձին մեղադրանք առաջադրելիս հիմնվում ես մեկ անձի կամ մի քանի անձի ցուցմունքների վրա, պետք է նկատի ունենաս` հենց այդ ցուցմունքները փոխվեցին, ամբողջ գործի ճակատագիրը կարող է հակառակ ուղղությամբ գնալ: Մենք նաև բազմիցս ականատես ենք եղել, երբ մարդը փոխում է իր ցուցմունքը` ասելով` ես էսպես չեմ ասել, էնպես եմ ասել, կամ որ ասել եմ` այլ բան եմ նկատի ունեցել, կամ ինձ ստիպել են, համոզել են....»,- նշել է Գևորգ Կոստանյանը` ընդգծելով, որ չի կարելի քրեական արդարադատությունը կառուցել ցուցմունքի հիման վրա` առավել ևս, որ ցուցմունքները կարող են նաև սուտ լինել:

Վտանգն, ըստ Կոստանյանի, կայանում է նրանում, որ այսօրվա իրավական պրակտիկակում անգամ ակնհայտ սուտ ցուցմունք տալու դեպքում պատասխանատվության չեն ենթարկում: «Ըստ մեր օրենսդրության` անձը կարող է Ձեր դեմ ցուցմունք տալ, որի հիման վրա գործ հարուցվի, մեղադրանք առաջադրվի, այդ գործը քննվի, գնա դատարան, հասնի առաջին ատյան, վերաքննիչ, և այդ ցուցմունք տվողը պնդի` ասելով` պնդում եմ իմ ցուցմունքը: Մինչև այն պահը, երբ որ Վճռաբեկ դատարանը մտնում է խորհրդակցական սենյակ` անձն իրավունք ունի հրաժարվել ցուցմունքից, և այդ դեպքում սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության ենթակա չէ: Այսինքն, օրինակ, դատավարությունը կարող է տևել մի քանի տարի, այդ ընթացքում մարդը կգտնվի անազատության մեջ, հետո վերջում ցուցմունք տվողն ասի` ներողություն, սխալվել եմ, և դրա համար որևէ պատասխանտվություն չկրի, իսկ Դուք տարիներով խնդիրների մեջ գտնվեք, ազատությունից զրկվեք»,- նշել է Կոստանյանը` հավելելով, որ քրեական գործը չի կարելի կառուցել միայն ցուցմունքի վրա: 

Նախկին գլխավոր դատախազի համոզմամբ` Մարտի 1-ի գործի շրջանակում քննվող բոլոր գործերը քննության առարկա են դառնալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում. «Տեսնելով քննության ընթացքը, ապացույցները, դատավարական կանոնների և սկզբունքների պահպանումը` վստահեցնում եմ, որ եվրոպական դատարանում ունենալու ենք բազմաթիվ խախտման փաստի ճանաչումներ: Եվրոպական դատարանի հետ աշխատած ցանկացած անձ գիտի, որ ՄԻԵԴ-ի վճիռները նախադեպային են: Այսինքն` հիշելով թե ինչ նախադեպեր կան, կարելի է վստահաբար ասել, թե այս կամ այն գործով խախտում ճանաչվելու է, թե չի ճանաչվելու: Ես համոզված եմ, որ Մարտի 1-ի բոլոր գործերով անվերապահորեն ճանաչվելու են խախտումներ: Խախտման փաստի ճանաչումից հետո բյուջեից կտրվեն հատուցումներ, բայց հարցը դրանով չի ավարտվի: Խախտման փաստի արձանագրումը հիմք է հանդիսանում, որպեսզի քրեական գործերը երկրի ներսում վերաբացվեն»,- ասել է նախկին գլխավոր դատախազը:

Այսինքն` այս գործերն անընդհատ լինելու են շրջապտույտի մեջ` չհաշված երկրի հեղինակության կրած վնասը: Ընդ որում, գործերը վերաբացում են Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի հսկողության տակ: Այս առումով Գևորգ Կոստանյանը հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունն այն մասին, որ Եվրոպական դատարանի որոշմամբ` գործերի վերաբացման դեպքում բոլորը` քննիչ, դատավոր, դատախազ, ենթարկվելու են պատասխանատվության:
Կոստանյանը հիշեցրել է, որ տարիներով խոսվում է կալանքի` որպես խափանման միջոցի ընտրության անթույլատրելիության մասին: Սակայն այսօր Հայաստանում կալանքը բազմաթիվ գործերով, այդ թվում նաև երկրորդ նախագահ Ռոբերը Քոչարյանի գործով չի իրականացվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներով: «Քոչարյանի դեպքում` կալանքի մասն ինքնին` անկախ գործի հետագա ելքից, անվերապահորեն հագեցնելու է խախտման փաստի ճանաչման: Ես սա ասում եմ ոչ թե որպես կանխատեսում, այլ ելնելով Եվրոպական դատարանի տասնամյակների պրակտիկայի ուսումնասիրությունից: Գրքեր կան դրա մասին, կաննոններ և նորմեր կան: Այն ամենի համար, ինչ այսօրն կատարվում է, միևնույնն է` մի օր պատասխան ենք տալու բոլորս` և' երկիրը, և' կոնկրետ անձինք»,- նշել է Կոստանյանը:

Նրա խոսքով` Մարտի 1-ի գործի շրջանակում և' Ռոբերտ Քոչարյանի, և' Սեյրան Օհանյանի, և' մյուսների գործերով իրավական սկզբունքներն այնպես են խախտվել, որ երբ այս գործը մտնի ՄԻԵԴ, մենք լրջագույն խնդիր ենք ունենալու: Կոստանյանը, հետևելով գործի ընթացքին, փաստում է, որ պաշտպանական կողմի փաստարկները չեն հերքվում մեղադրողի կողմից:

 

դիտվել է 1394 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am