Ռուսական զենքի «ոդիսականը»

Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Ազատության» հետ զրույցում անդրադարձել է ՀԱՊԿ անդամների կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարումներին։

Տարիներ է, ինչ Հայաստանից քննադատություն է հնչում, որ ՀԱՊԿ անդամները, սպառազինություն մատակարարելով Ադրբեջանին, խախտում են ղարաբաղյան հակամարտության գոտու հավասարակշռությունը: Ռուսաստանը մտադի՞ր է փոխել իր քաղաքականությունն այս հարցում: Այս հարցին Զատուլինը պատասխանում է. «Զուր եք այդ հարցն ինձ տալիս, որովհետև չեմ զբաղվում զենքի առևտրով և կապ չունեմ այդ ոլորտում ընդունվող որոշումների հետ: Կարող եմ ասել՝ իրոք, Ռուսաստանը սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին և շարունակում է սպառազինություն մատակարարել Հայաստանին՝ ընդ որում տարբեր պայմաններով: Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, օգտվում է զեղչերից ու արտոնություններից՝ սպառազինության շատ տեսակներ, փաստորեն, ստանալով անվճար կամ վարկային գծի օգնությամբ, որը բավականին արտոնյալ պայմաններով է և ընթացիկ որևէ ծախսեր չի պահանջում:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա դաշինքի շրջանակում որևէ ընդհանուր որոշում չի կայացվել, թե արդյոք պետք է սպառազինություն մատակարարել երրորդ երկրներին: Ինչպես գիտեք, Ռուսաստանը զենքի առևտրով է զբաղվում ողջ աշխարհի հետ և այդ շուկաներում մրցակցում է ԱՄՆ ու այլ պետությունների հետ: Անկասկած, Ադրբեջանն ունի բավարար կարողություններ՝ սպառազինություն գնելու համար: Գնում է ոչ միայն Ռուսաստանից, նաև, օրինակ, Իսրայելից ու այլ երկրներից: Արդյոք ճի՞շտ եմ համարում, որ Ռուսաստանը սպառազինություն է մատակարարել Ադրբեջան, ճիշտ չեմ համարում, որ Ադրբեջանը կիրառել է այդ սպառազինության մի մասը 2016թ․ ապրիլին:

Ընդհանրապես, կարծում եմ, որ Ադրբեջանը խելամիտ չի վարվել՝ զանգվածաբար խախտելով զինադադարը 2016թ. ապրիլին: Հանդես եմ գալիս ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման օգտին և այս առումով հույս ունեմ, որ մեր համապատասխան պետական մարմինները, ընկերությունները որոշակի հետևություններ են արել: Նաև հույս ունեմ, որ այստեղ Ռուսաստանին ինչ-որ բանում հանդիմանելու, մեղադրելու պատճառներ քիչ կլինեն:

Բայց Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանը՝ ոչ, հարցին, Զատուլինը պատասխանում է. «Չէ՞ որ այդ հարցի պատասխանը միասին պարզեցինք․․․ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանն այդ սպառազինությունը գնում է շուկայական գներով, իսկ ՀԱՊԿ անդամ Հայաստանն այն ստանում է, փաստորեն, անվճար»:

Փաստորեն, Ռուսաստանին չի անհանգստացնում, որ Ադրբեջանը շատ է գնում, հավասարակշռությունը չի պահպանվում:

Բացի այդ, Ռուսաստան-Հայաստան հարաբերություններն այն մակարդակի չեն, որ հայկական իշխանություններին հաջողվի պաշտոնական Մոսկվայից ստանալ հավաստիացում, որ Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին կզինի հավասար, կամ՝ Հայաստանին, որպես իր ռազմավարական դաշնակից, կզինի ավելի, քան՝ Ադրբեջանին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1160 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am