Սիրիացի փախստականներին Թուրքիան արտաքսել է Սիրիա
BBC-ն հայտնում է,որ Թուրքիաի կառավարությունը հերքել է միջազգային իրավունքի նորմերի խախտման մեղադրանքները՝ կապված սիրիացի փախստականներին հայրենիք արտահանձնման հետ:Փախստականները պատմել էին BBC-ին, որ սիրիացիները, որոնք փորձում էին տեղափոխվել Հունաստան, ձերբակալվել էին Թուրքիայի տարածքում, ինչից հետո նրանց պարտադրել էին հայտարարություն գրել Սիրիա կամավոր վերադարձի մասին: Իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հայտարարել է, որ իրեն հայտնի են դարձել նման դեպքերի մասին ու չի բացառում, որ նրանց թիվը կարող է հարյուրների հասնել: Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ բոլոր սիրիացի փախստականները հարցազրույց են անցել, ինչի ընթացքում հայրենիք վերադառնալու ցանկություն են հայտնել:
