Ասում է՝ հները գրագետ կոռուպցիոներներ էին,մենք անգրագետ ենք,բայց կոռուպցիոներ չենք.Անդրանիկ Թևանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի մասին վերջին հայտարարություններն ավելի շատ ուղղված էին արտաքին լսարանի համար եւ դրանք արվեցին ի պատասխան բանակցությունները տապալելու մեղադրանքների մասին բազում հայտարարությունների: Այս մասին Անժելա Թովմասյանի <<Հայելու առաջ>> հեղինակային հաղորդման ժամանակ կարծիք հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։Հիշեցնենք, որ երկու օր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԼՂ կարգավորման հարցում դավադրությունները բացառվում են: «Հիմա էլ թեզ են դնում շրջանառության մեջ, որ, այ, քանի որ կառավարությունը կամ վարչապետը, ես անձամբ, չեն համաձայնվում հանձնել կամ զիջումներ անել, կամ, կներեք, եթե ես շատ կոպիտ ասեմ, չեն համաձայնվում հողերը հանձնել, նշանակում է՝ բանակցությունները մտել են փակուղի, և, ահա, սկսել են մարդկանց վախեցնել պատերազմով, և կոնկրետ այդ թեմայով կոնկրետ բյուջեներ են բաց թողնվում, քարոզչություններ են արվում, և այլն, և այսպես շարունակ», - ասաց վարչապետը: Քաղաքագետի գնահատմամբ կան բոլոր հիմքերը մեղադրելու, որ Փաշինյանը բանակցությունները մտցրել է փակուղի.<< Փաշինյանը կամ ինչպես ես եմ կոչում՝ պաշտպանյալս, ամեն ինչ խճճել է եւ հակսական հայտարարություններ է անում: Սկզբում հայտարարել էր, թե այդ հարցով բանակցություն չի վարվելու, քանզի ինքը չի ներկայացնում արցախահայությանը, ուստի Արցախն էլ պետք է մասնակցի բանակցություններին եւ նստի սեղանի շուրջ: Հաջորդ հայտարարությամբ ասաց, որ տեղյակ չէ բանակցային պատմությունից, նոր մարդ է, իրեն ժամանակ է պետք, բայց պարզվեց, որ այդ ժամանակում, երբ ինքը սովորում էր ու փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում, իր ուսուցիչներից մեկն Ալիեւն էր, քանի որ ասում էր որ Դավոսում Ալիեւի հետ բանակցային պատմությունից էինք խոսում: Այսինքն Ալիեւն է եղել իր ուսոցի ու լիկբեզ անողի կարգավիճակում: Հաջորդ հայտարարությունը՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, ապա նաեւ՝ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է բավարարի երեք կողմերին՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի ժողովուրդներին: Երբ իմի ենք բերում այս բոլոր հայտարարություններն, առաջանում է փակուղի>>,- ասում է Անդրանիկ Թեւանյանն ու բացատրում, երբ հայտարարում ենք, որ Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ, ուրեմն ինքը չի կարող լինել Հայաստանի մարզ, ինչի մասին հայտարարվում է: Մյուս կողմից՝ եթե պետք է Ադրբեջանի պահանջներն էլ բավարարվեն որպես կողմ եւ լուծումն այդպես պետք է լինի, ապա դա նշանակում է, որ պետք է օրակարգ բերենք նաեւ Սյունիքի մարզը.<<Գաղտնիք չէ, որ Ալիեւը նման հավակնություններ ունի, ավելին՝ Երեւանն էլ համարում է Ադրբեջանի խանություն՝ Էրվան, որը պետք է վերադարձվի Ադրբեջանին>>, հետեւաբար քաղաքագետի մոտ հարց է առաջանում՝ այդ ինչպես պետք է բավարարել հայ ժողովրդի, ադրբեջանցիների, եւ մանավանդ արցախցիների պահանջները.<<Եթե հասարակության մեջ որեւէ հարցի շուրջ կա տարբեր կարծիքներ, դա կոչվում է բազմակարծություն, բայց եթե նույն հարցի շուրջ մեկ գլխում կան տարբեր կարծիքներ, դա կոչվում է շիզոֆրենիա: Հիմա այս հակասական հայտարարությունները քաղաքական շիզոֆրենիայի դրսեւորում են, սա միաժամանակ կոչվում է պոպուլիզմ, ստախոսություն>>: Անդրանիկ Թեւանյանի կարծիքով բանակցային գործընթացի փակուղի մտնելու փաստը մեծացնում է պատերազմի հավանականությունը: Ըստ նրա՝ սրանով է թերեւս պայմանավորված, որ Փաշինյան պատերազմի հնարավորության դեպքում մեղադրում է Ռուսաստանին.<<Ասում է, որ եթե պատերազմ եղավ, ուրեմն Ռուսաստանն է մեղավոր, քանզի չի ներդրել բոլոր ջանքերը, որպեսզի կանխի, եւ երկրորդ՝ եթե մենք տարածքներ կորցնենք, մեղավորը Ղարաբաղի դավադիրներն են, որոնք ուզում են վնասել Հայաստանի կառավարությանը>>: Խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Հայաստանի ու Արցախի իշխանությունների պատկերացումները Արցախի հարցի վերաբերյալ նույնական են, քաղաքագետն ասում է, որ Փաշինյանը նախապես Արցախի իշխանություններին իր ձախողումների սեփականատերն է դարձնում, ասելով, թե իրենք տեղյակ են այս ամենին: Անդրանիկ Թեւանյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի <<անպատասխանատու>> գործելոճը տեսանելի է բոլոր ոլորտում, եւ որ իշխանությունները միայն տեր են իրենց վայելքներին, իսկ մնացած հարցերում միշտ դավադիրներ են գտնում: Իշխանությունները Թեւանյանի դիտարկմամբ հետաքրքիր բանաձեւ են առաջարկում.<<Ասում են՝ հները գրագետ կոռուպցիոներներ էին, իսկ մենք այդ գրագիտությունը չունենք, բայց կոռուպցիոներներ չենք, կամ ավելի պարզ ասած՝ նախկին գրագետ կոռուպցիոներներին փոխարինելու են եկել չկոռումպացված դեբիլները, ասում են ՝ դիմացեք մեզ>>: Նախկին մերժված համակարգը չփոխարինվեց նորի չնայած այն բանի, որ հեղափոխության <<փայատեր>> հասարակության մոտ կար նման առողջ ցանկություն.<<Բայց ամբողջ խնդիրն այն է, որ հասարակությունը իրեն հետո զրկեց այդ փայից, իր իրավունքները վերապահելով մեկ մարդու, իսկ երբ մեկ մարդու տալիս ես նման լիազորություններ, երբ նա չունի համապատասխան որակներ, տեղի է ունենում իշխանության բացարձակ այլասերում: Հայ ժողովուրդը չի կարող իր պատմությունը հանձնել փողոցային դիլետանտների>>: Քաղաքագետը պատմական ակնարկով հիշեցնում է, որ հեղափոխությունների առաջին ալիքով իշխանության եկածները միշտ էլ ամենաանհաջող զանգվածներն են եւ նրանք ունակ չեն պետություն կառավարել:

դիտվել է 584 անգամ
Լրահոս
CENTCOM. Հորմուզի նեղուցով ոչ մի նավ չի անցել շրջափակման առաջին 24 ժամվա ընթացքում Երևանը և Բաքուն զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում․ ՌԴ ԱԳՆ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով Կարմիր խաչը 171 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն չունեն․ Աբրահամյան Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով մեքենաների համար դժվարանացնելի են Մերձավոր Արևելքում կործանվել է ԱՄՆ-ի MQ-4C Triton հետախուզական անօդաչու թռչող սարքը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում Գորայք-Զանգեր, Սարավան-Զանգեր ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար Առաջարկում ենք ընդդիմության միասնական հանրահավաք՝ ընդդեմ իշխող ուժի ապօրինությունների․ Սաղաթելյան Թրամփը հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողության ավարտի մասին Շարունակելու ենք մեր աննահանջ ճանապարհը դեպի Ուժեղ Հայաստան, Գոհարն ազատ է․ Մելոյան Ռուսաստան-ԱՄՆ պայմանավորվածությունները արգելափակվում են եվրոպական էլիտայի կողմից․ Լավրով Ամուր տուն ունենալու որոշիչը մնում են տան ղեկավարի ջանքերը․ Հասրաթյան Սրանց բոլոր գործողությունները 2 սխեմայի մեջ են տեղավորվում․ Օհանյան Փաշինյանի հրահանգը՝ մարզպետներին. «Նենց արեք` ընդդիմադիր քաղաքացիները մեր կողմն անցնեն»․ «Իրավունք» Անչափահասի մայրը հիվանդ է, հայրը՝ բանտում. «Հրապարակ» Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը Վեհափառի մոտ իր համար բարեխոսող է փնտրում. «Իրավունք» Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը. «Ժողովուրդ» ՔՊ-ի նախընտրական ցուցակը խմբագրման փուլում է. «Հրապարակ» Դպրոցների հետ կապված՝ Փաշինյանն իրականացնում է «նախկինների ծրագիրը»․ «Հրապարակ» Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» 5 անշարժ գույք, 15 մլն եկամուտ և նոր հողամաս. փոխմարզպետի ունեցվածքը. «Ժողովուրդ» Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ» Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am