Զոհված զինծառայողների ընտանիքների աջակցությունն օրակարգում է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ադրբեջանական զորքերի շփման գծում ապրիլի 1-5-ը տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքի սոցիալական հարցերի ուսումնասիրման և ընտանիքների կարիքների համակողմանի գնահատման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, պաշտպանության և տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների աշխատակիցներ: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ նշելով, որ նախնական գնահատումը վերաբերել է ընտանիքի կազմին, առողջական խնդիրներին, ուսման հետ կապված հարցերին, ինչպես նաև զբաղվածության առկա իրավիճակին, հնարավոր ու ցանկալի զարգացումներին, ուսումնասիրվել են բնակարանային, կոմունալ-կեցնաղային հարմարության և այլ տվյալներ. «Ուսումնասիրվել են ԼՂՀ և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016թ. ապրիլի սկզբներին տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված 64 զինծառայողների ընտանիքներ՝ ըստ բնակության վայրի Երևան և ՀՀ 9 մարզեր»: Արտեմ Ասատրյանի խոսքով՝ մինչև 18 տարեկան երեխաներ ունեն 10 ընտանիքներ, երեխաների թիվը 17-ն է, 15 զինծառայողների ընտանիքներում կան ուսանողներ: Ընտանիքների այն անդամները, ովքեր զբաղված չեն, աշխատելու ցանկություն են հայտնել, որոշ դեպքերում պարզվել է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման դեպքում ընտանիքը կզբաղվի գյուղատնտեսությամբ: Զոհված զինծառայողների որոշ ընտանիքների անդամներ առողջական խնդիրներ ունեն, բժշկական հետազոտության կարիք, վիրահատության, հոգեբանական ծառայության: Նախարարի խոսքով՝ ընտանիքների մի մասն ունի վարկային պարտավարություններ, իսկ որոշ ընտանիքներ նաև՝ կոմունալ վճարումների պարտավորություններ: Արտեմ Ասարյանն ասաց, որ զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հարցերը գտնվել են մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, իսկ ՀՀ ՊՆ-ի և ԼՂՀ ՊԲ-ի կողմից, ինչպես նաև մեր հայրենակիցների ու կազմակերպությունների կողմից տրամադրվել և շարունակվում են տրամադրվել դրամական օժանդակություններ:  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
«Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am