Վահե Գրիգորյանը մանթրաշ է, իշխանությունը՝ քցված

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանին հանգիստ չի տալիս այն փաստը, որ իշխանությունը չգնած իր երազանքի հետեւից, իրեն չդարձրեց ՍԴ նախագահ: Մի քանի ամիս առաջ ԱԺ ամբիոնից ՍԴ նախագահ ինքնահռչակված Գրիգորյանը լուծումներ էր առաջ քաշել իր հայտնի նամակում, որը գլխացավանք ստեղծեց իշխանության համար: Այն կյանքի կոչելու առաջին փորձերը ձախողվեցին, Վենետիկի հանձնաժողովը մեղմ ասած հիմարություն որակեց ՍԴ անդամ-դատավոր վահեգրիգորյանական տարանջատումը, ասելով, որ երկուսն էլ ունեն նույն լիազորությունները եւ տարանջատումները սոսկ բառախաղ է: Ինչից հետո իշխանությունը նախընտրեց գնալ իր ճանապարհով եւ փորձել ռեպրեսիվ միջոցներով հասնել ՍԴ-ում իշխանափոխության Առայժմ ոչինչ չի ստացվում, իսկ թե ինչեր են արել ՍԴ նախագահի ու իր մերձավորների գլխին, գիտեն բոլորը: Զուգահեռ հանգիստ տեղը չի նստում նաեւ Վահե Գրիգորյանը: Նա համոզմունք է հայտնել, որ դատարանի ներսում և դրա շուրջ ստեղծված ճգնաժամից դուրս գալու նախապայմանը բարձ դատարանի նախորդ ողջ ժամանակաշրջանին իրավաքաղաքական գնահատական տալն է։ Գրիգորյանը ՍԴ խնդրի վերաբերյալ իր նկատառումները հրապարակել է Ֆեյսբուքում, որից պարզ է դառնում, որ Գրիգորյանը նեղված է իշխանություններից ու տարակուսանք է հայտնու, թե ինչու խորհրդարանը իր ակնկալած գնահատականը չի հնչեցնում.«ՍԴ դերակատարությունը մարդու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցում մինչ 2018 թ.-ի ապրիլը եղել է ոչ ավելի, քան քաղաքական իշխանության կողմից «թույլատրելի» արդարադատության շրջանակում իրականացրած գործունեություն, - գրել է ՍԴ դատավորը՝ շարունակելով․ «ՍԴ-ն իր ակտիվ դերակատարությունն է ունեցել 2008 թ.-ի նախագահական ընտրությունների ընտրական և հետընտրական գործընթացներում մարդու իրավունքների զանգվածային խախտումների սանձազերծման՝ ընտրական վեճերի շուրջ բացարձակ կրավորական դեր որդեգրելով ընտրական խախտումներին համարժեք գնահատական չտալով էլ ավելի ամրապնդելով իր՝ Հայաստանի ժողովրդավարության այս ճգնաժամային իրավիճակում «ժողովրդավարության բանտապահի» հնազանդ կարգավիճակը:
Վահե Գրիգորյանի ձևակերպմամբ, Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման հրամայականը Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության անհրաժեշտությունն է։
Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրավիճակին օրերս նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն էր անդրադրաձել՝ դրան տալով «բացահայտ կոնֆլիկտ» բնորոշումը։ Բուքիքիոն իր հայտարարությամբ կողմերին կոչ էր անում զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն հանդես բերել՝ իր ձևակերպմամբ մտահոգիչ իրադրությունը թուլացնելու և Հայաստանի Սահմանադրության նորմալ կիրառումը վերականգնելու համար։ Ուշագրավ է, որ իշխանություններն այլեւս չեն պատրաստվում հագուրդ տալ Գրիգորյանի ամբիցիաներին: Իմ Քայլի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադառնալով դիտարկումներին ասել է, որ ՍԴ-ի վերաբերյալ առկա <<վստահության ճգնաժամի>> հարցում իշխանությունը փորձում է գտնել հաղթահարման լավագույն ուղիները, սակայն դա չի նշանակում, որ Վահե Գրիգորյանը չի կարող սեփական ջանքերով հասնել դրան.<<Ես կարծում եմ միշտ չէ, որ այդ ջանքերը նույնական են, հատկապես, երբ մենք դիտարկում ենք օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների անկախությունը, կարեւոր է անկախ գործունեությունը>>, ասել է նա: Եթե բացենք փակագծերը, Մակունցը Վահե Գրիգորյանին քաղաքավարի մերժել է ասելով, որ իրենք այլեւս չեն պատրաստվում իր թելը մանել, չմոռանանք, որ ՍԴ-ում առկա ճգնաժամի մասին առաջինը Վահե Գրիգորյանը բարձրաձայնեց, հավաստիացնելով նաեւ, որ դրա լուծումը մեկից մեկ է: Վստահ ենք նաեւ, որ իշխանությունը հոգու խորքում ոչ մի ճգնաժամ էլ չի տեսնում, հակառակ պարագայում ավելի դյուրին մեխանիզմով պաշտոնանկ կաներ նախկիններից ժառանգած գլխավոր դատախազին, ԿԸՀ նախագահին եւ ընդհանրապես պետական համակարգի կեսից ավելիին: Մակունցը հասկացրել է նաեւ, որ իշխանությունների տարանջատման սկզբոնքը թույլ չի տալիս իրենց կատարել ՍԴ դատավորներից մեկի կամակոր պահանջները, հետեւաբար Վահե Գրիգորյանին թողնում են ՍԴ նախագահի դեմ պայքարում միայնակ:

Անի Սահակյան

դիտվել է 3116 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am