Նիկոլ Փաշինյանի թիմում կոռուպցիա կա. տղաները չեն դիմանում ճնշմանը

Օրեր առաջ կադաստրի պետական կոմիտեի պաշտոնից հրաժարական ներկայացրած Սարհատ Պետրոսյանը ուշագրավ բացահայտում է կատարել Նիկոլ Փաշինյանի կառավարության կոռուպցիոն մեխանիզմների վերաբերյալ: «Ազատություն» ռ/կ-ի եթերում, անդրադառնալով իր հայտնի հրաժարականի հայտարարությանը, որտեղ նա, հիշեցնենք, նշել էր թայֆաբազության հասնող կոռուպցիայի մասին, նշել է.

«Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավարը, որն այժմ Ավինյանի խորհրդականն է Հայաստանում երբևիցե գործունեություն չի ունեցել, այսօր հանդիսանում է Հայաստանի խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերը, համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր և իրեն պատկանող ընկերությունն անմիջապես ներգրավված է այս բոլոր գործընթացներում: Դրա մասին տեղյակ են բոլորը, տեղյակ է Ավինյանը, ես ինքս այդ մասին ասել եմ: Դրա մասին տեղյակ է ողջ ճարտարապետական հանրույթը, որը բերանը բաց նայում է, ասում է՝ չհասկացանք, եթե նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ որևէ պաշտոնյա, որը կարող էր ինչ-որ բան անել․․․ այդպես բաց չէր հայտարարում: Բայց հենց «Ազատություն» ռադիոկայանում ինֆորմացիա է եղել, որ այդ պետական պաշտոնյան նախագծում է Հայաստանի ամենաբարձրահարկ շենքը: Դա փաստերով ապացուցված շահերի բախման երևույթ է, իսկ շահերի բախման երևույթը ես շատ հանգիստ կարող եմ վերաձևակերպել և ասել, որ դա կոռումպացվածության հասնող թայֆայականություն է: ...Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ուզում է հետամուտ լինել, թե իրենց կուսակցությունը ներկայացնող անհատների թիմերն ինչ գործունեություն են ծավալում, ապա ես պատրաստ եմ հավելյալ փաստեր ներկայացնել»,- հայտարարել է նախկին պաշտոնյան:

Խոսքը Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի մասին է, որը, ըստ Սարհատ Պետրոսյանի, առանց մրցույթի ստացել է բազմաթիվ պատվերներ` պաշտոնի չարաշահման, օգտագործման շնորհիվ: Սարհատ Պետրոսյանը վստահեցրել է, որ Էլոյանի` Ավինյանի խորհրդական լինելը կոռուպցիոն ռիսկ է առաջացնում, քանի որ նախագծերի ընտրության մրցույթ չի եղել: Փաստորեն դեռ 10-15 օր առաջ հեղափոխական կառավարության անդամն այսօր արդեն բարձրաձայնում է Նիկոլ Փաշինյանի թիմում առկա կոռուպցիայի մասին և մատնանշում կոնկրետ անուններ: Կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգով իշխանության հասած Նիկոլ Փաշինյանի թիմում պայթում է հերթական միֆը: Տղաները չեն դիմանում ճնշմանը, մինչդեռ նրանք բարձր պաշտոններում հաստատվելու մեկուկես տարին են բոլորել` ընդամենը: 
Ի դեպ, նախագծային բիզնեսը շատ շահութաբեր ոլորտ է, և կադաստրի կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը, որը եղել է այս ոլորտի մասնագետ, այս գործընթացները փայլուն գիտի, համակարգին տիրապետում է ներսից:
Քանի որ Հայաստանում կան տաղանդավոր ճարտարապետներ, նախագծային ոլորտը մեր երկրում միշտ էլ զարգացած է եղել, և այստեղ կա շատ լուրջ մրցակցային շուկա:
Վերադառնալով կոռուպցիային` նկատենք, որ անգամ նախկին իշխանությունների օրոք, կոռուպցիան ավելի շատ հովանավորչական բնույթ է կրել: Որևէ նախկին պաշտոնյա պետական ապարատի աշխատավարձը կամ պետական ծրագրի համար հատկացված գումարները ուղղակիորեն չէր կարող վերցնել ու դնել իր գրպանը: Կոռուպցիան դա պարզ կաշառակերությունը չէ, դա նախևառաջ հովանավորչությունն է, երբ օգտագործելով բարձր պաշտոնը` պաշտոնյաները անուղղակիորեն հովանավորում են իրենց մերձավորների բիզնեսները և դրանից ստանում շահույթի իրենց բաժինը: Փաստորեն Ավինյանն այժմ, ըստ ներկայացված փաստերի, հովանավորչություն է անում իր խորհրդականի բիզնեսին: Սա կլասիկ կոռուպցիա է, ի վերջո կոռուպցիան պոզով կամ պոչով չի լինում:


 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 6035 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am