Մենենդեսի պատասխանը՝ Հիտլերին. «ԱՄՆ Կոնգրեսում ենք հիշում հայերին». տեսանյութ

Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոն, որին ներկա էին բազմաթիվ կոնգրեսականներ եւ սենատորներ, ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչներ, դիվանագետներ ու հոգեւորականներ: Հայ ժողովրդի բարեկամ, ազդեցիկ սենատոր Ռոբերտ Մենենդեսն իր ելույթում ընդգծեց, որ դեպքերը պետք է կոչել իրենց անուններով եւ Հայոց ցեղասպանությունը՝ «ցեղասպանություն». «Մենք չենք կարող ցեղասպանությունն այլ կերպ անվանել: Այն, ինչ տեղի է ունեցել 1915-ից 1923 թվականներին, ինչի արդյունքում մեկ եւ կես միլիոն հայ կորցրեցին իրենց կյանքը, ցեղասպանություն էր եւ ոչ մի այլ բառ չի կարող փոխարինել այդ բառին: Մենք պետք է ճանաչենք այն պետական մակարդակով»: Սենատորը հայտնեց, որ հույս ունի՝ Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: «Երբ հերքում ես ցեղասպանությունը կամ Հոլոքոստը, դրանով իսկ ցույց ես տալիս, որ ցանկացողները կարող են այն օգտագործել որպես գործիք՝ առանց լուրջ հետեւանքների», – նշել է Մենենդեսը: Միանալով քննադատությանը′ ԱՄՆ-ի մեկ այլ օրենսդիր, ազդեցիկ կոնգրեսական Էդ Ռոյսը հիշեցրեց հավաքվածներին Ադոլֆ Հիտլերի հայտնի բառերն այն մասին, թե կարելի է ոչնչացնել հրեաներին, քանի որ այսօր ո՞վ է հիշում այլեւս ոչնչացված հայերի մասին: Կոնգրեսական Ադամ Շիֆը, որը ծագումով հրեա է եւ որի բարեկամների մի մասը նույնպես անհետ կորել է Հրեական ողջակիզման տարիներին, նույնպես զուգահեռներ անց կացրեց Ողջակիզման եւ Հայոց ցեղասպանության միջեւ. «Սակայն, Հայոց ցեղասպանության վերքը յուրահատուկ եւ շարունակական է այն առումով, որ այն չի ճանաչվել Թուրքիայի կողմից»: Կոնգրեսական Ռոբերտ Դոլդն իր ելույթում ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության հիշատակի օրերին ինքը, չլինելով հայ, սրտով իրեն հայ է զգում եւ պատրաստ է պայքարել մինչեւ վերջ ցեղասպանության փաստի ճանաչման համար: Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան չի ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը, բացատրելով տեղի ունեցածը պատերազմական իրավիճակով: Այս կապակցությամբ ԱՄՆ-ի կոնգրեսականն ընդգծում է. «Եթե դրանք լինեին վիճելի հարցեր, եթե չիմանայինք, թե ինչ էր տեղի ունեցել, այլ բան է: Սակայն, կան լուսանկարներ, փաստեր, վկայություններ, իրական մարդիկ, որոնք անցել են դրա միջով»: Կոնգրեսականի խոսքով, բարեբախտաբար, Օսմանյան Թուրքիայի ծրագրերը տապալվեցին. «Օսմանյան կայսրությունը համակարգված փորձում էր բնաջնջել հայ ժողովրդին, սակայն, ես նայում եմ այսօր ձեր աչքերի մեջ, եւ այն փաստը, որ դուք բոլորդ այստեղ եք, նրանց տապալման լավագույն ապացույցն է»: Վերջում, մեկ անգամ եւս հիշեցնելով Հիտլերի խոսքերը, սենատոր Մենենդեսն ընդգծեց. «Ինչ վերաբերում է Հիտլերի խոսքերին, թե ո՞վ է հիշում այսօր հայերին, մեր պատասխանը մեկն է. մե՛նք ենք հիշում հայերին, Հայոց պետությո՛ւնն է հիշում հայերին, մե՛նք` Միացյալ Նահանգների Կոնգրեսում ենք հիշում հայերին եւ մենք կանգ չենք առնելու, մինչեւ համոզված չլինենք, որ պատմական փաստերը ճանաչվել են»: Ամերիկայի ձայն

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am