Ադրբեջանը տարածքներ է գրավել

Խիստ ուշագրավ հրապարակում է հայտնվել հետաքննությամբ զբաղվող կայքերից մեկում, եթե չասենք՝ սենսացիոն: Ադրբեջանը, պարզվում է, հարևան Վրաստանի նկատմամբ տարածքային ոտնձգություններ է իրականացնում...

«Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել Վրաստանի տարածք հանդիսացող ընդհանուր առմամբ շուրջ 200 հեկտար կազմող սահմանամերձ հողակտորի նկատմամբ», - պնդում է բաց աղբյուրների վրա հիմնված լրագրողական հետաքննություններով զբաղվող Bellingcat կայքը:

Հետազոտելով Google-ի կողմից արված վերջին արբանյակային լուսանկարները` Bellingcat-ը փոխանցում է, որ այս տարվա ապրիլին Ադրբեջանի սահմանապահ զորքերի հենակետեր են հայտնվել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանների միացման կետ հանդիսացող Բաբաքյար լեռան վրացական հատվածում:

Bellingcat-ի հոդվածագիր Մասիս Ինգիլիզյանը հիշեցնում է, որ դեռ օգոստոսին ադրբեջանցի պաշտոնյաներն ու Բաքվի մամուլը ազդարարում էին, թե հայ - ադրբեջանական պետական սահմանի Ղազախի հատվածում կարողացել են բարելավել մարտական դիրքերը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ կայքը մասնավորաբար հիշեցրել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի շտաբի պետ, գեներալ-մայոր Էլչին Իբրահիմովի օգոստոսի 16-ին ասված խոսքերը, թե «ադրբեջանցի սահմանապահներին հաջողվել է շփման գծում առաջ շարժվել մի քանի ուղղություններով և դիրքեր զբաղեցնել ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների վրա»: Bellingcat-ի հեղինակը, չժխտելով ադրբեջանական առաջխաղացման փաստը, միաժամանակ ընդգծում է, որ այն իրականացվել է ի հաշվի երրորդ պետության` Վրաստանի:

Bellingcat-ի կողմից հրապարակված արբանյակային լուսանկարներից պարզ է դառնում, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերը առնվազն չորս նոր հենակետեր են ստեղծել այս հատվածում, որոնք 140-ից 370 մետր հեռու են Ադրբեջանի բուն տարածքից և փաստորեն գտնվում են Վրաստանի Քվեմո-Քարթլի երկրամասում` Կիրաչ-Մուղանլո գյուղի դեմ դիմաց:

Ավելին, ըստ Bellingcat-ի հոդվածագրի, Վրաստանի տարածքում ստեղծված ադրբեջանական հենակետերից մեկը Բաքու-Գյանջա-Թբիլիսի մայրուղու վրա գտնվող վրացական «Կարմիր կամուրջ» սահմանային անցակետից ընդամենը 380 մետրի վրա է` գերիշխող բարձունքի վրա:

«Այս նոր տարածքները Ադրբեջանին մարտավարական առավելություն էին տալիս Հայաստանի հանդեպ: Հետագայում, սակայն, հայկական կողմը ևս հայտարարեց, որ պետական սահմանի այս հատվածում կարողացել է 140 հեկտար հավելյալ տարածքի հանդեպ վերահսկողություն սահմանել, ինչը չեզոքացրեց ադրբեջանական առաջխաղացումը», - գրում է Bellingcat-ը` նշելով, որ հայկական ուժերը ևս առաջացել են Բաբաքյար լեռան գագաթի ուղղությամբ:

Ուշագրավ է, թե ինչ արձագանքներ կլինեն թե՛ Վրաստանից, թե՛ Ադրբեջանից, թեև Ադրբեջանի արձագանքը կարելի է կանխատեսել, նրանք, հավանաբար, կեղծիք կորակեն մամուլում հայտնված այս հետաքննությունը:

Վրաց-ադրբեջանական հարաբերություններում, այսպիսով, չեն բացառվում սկանդալային զարգացումները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12478 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am