Պուտինը Էրդողանին ռուսական կործանիչներ է առաջարկել

Ռուս-թուրքական ռազմական ոլորտի համագործակցությունը նոր բարձունքներ է նվաճում: Պուտինը նոր առաջարկներ է անում թուրք գործընկերոջը՝  Թուրքիային C-400 հրթիռային համակարգերի վաճառքից հետո:

Թուրքիան ռուսական արտադրության C-400 հրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը նախատեսվածից ուշ կստանա, հայտնել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

Նրա խոսքով՝ մատակարարումների ուշացման պատճառը C-400-ների տեխնոլոգիական առանձնահատկությունները Անկարային փոխանցելու, ինչպես նաև համակարգերի համատեղ արտադրության հնարավորության շուրջ ընթացող բանակցություններն են:
Ուշագրավն այն է, որ Դեմիրը նաև հավելել է, որ Թուրքիան այժմ ուսումնասիրում է ռուսական արտադրության նորագույն ռազմական օդանավերի ձեռքբերման Մոսկվայի առաջարկը:

Պարզվում է, Թուրքիայի իշխանություններն ուսումնասիրում են ռուսական կործանիչներ մատակարարելու մասին Ռուսաստանի առաջարկը, այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

«Մենք ռուսական առաջարկ ունենք, և մենք այս պահին վերլուծում ենք, գնահատում ենք այս առաջարկը: Այն պետք է ուսումնասիրել ֆինանսական, տեխնիկական և ռազմավարական տեսանկյունից: Այս պահին խոսք չկա ռուսներին պատասխան տալու մասին», - թուրքական NTV հեռուստաալիքի եթերում ասել է Դեմիրը՝ հավելելով, թե Թուրքիայում շարունակվում է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի տեղակայումը:

Հոկտեմբերի 25-ին թուրքական Daily Sabah թերթը հաղորդել էր, որ Անկարան և Մոսկվան մոտ են եղել 36 հատ Су-35 կործանիչ մատակարարելու պայմանագիր կնքելուն: Հրապարակման համաձայն՝ կողմերը կարող են նաև պայմանավորվել, որ հետագայում Թուրքիան նաև որոշ բաղադրիչներ կարող է արտադրել ռուսական ինքնաթիռների համար:

Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտարարել էր, թե Մոսկվայի և Անկարայի միջև խորհրդակցություններ են ընթանում Су-35 և Су-57 կործանիչների հնարավոր մատակարարման վերաբերյալ, սակայն պայմանագրեր կնքելու հարցը դեռ չի քննարկվել:
Հոկտեմբերի 29-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերքեց տեղեկությունները, թե Անկարան պատրաստվում է գնել ռուսական Су-35 կործանիչներ: Աքարի խոսքով՝ այդ տեղեկությունները «ճշմարիտ չեն»:

Թուրքիայի կողմից ռուսական կործանիչներ գնելու մասին քննարկումներն ակտիվացան օգոստոսի 27-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Մոսկվա կատարած այցից հետո: MAKS-2019 ավիաշոուի ընթացքում Էրդողանը հետաքրքրություն է ցուցաբերել ռուսական կործանիչների նկատմամբ, իսկ ավելի վաղ հայտարարել էր, թե չի բացառում ամերիկյան F-35-ի փոխարեն Су-35 և Су-57 գնելու հնարավորությունը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 1-ին «Ռոսօբորոնէքսպորտ»-ի տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Ռուսաստանն ավարտել է С-400 համակարգերի վաղաժամ մատակարարումը Թուրքիային: «Չնայած պատժամիջոցներին՝ մենք ժամկետից շուտ հանձնեցինք C-400 համակարգի բոլոր բաղադրիչները Թուրքիային», - ասել էր Միխեևը:
Ինչպես հայտնի է, ռուսական С-400-ի մատակարարումը Թուրքիային սկսվեց հուլիսի 12-ից: Պաշտոնական Վաշինգտոնը 2017 թվականին կնքված 2,5 միլիարդ դոլար արժողությամբ ռուս-թուրքական համաձայնագիրը կտրուկ քննադատել էր:

Հուլիսի 18-ին Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների ծրագրին կասեցվում է: Մոսկվան, իր հերթին, առաջարկել էր Անկարային մատակարարել ռուսական Су-35-ը՝ ամերիկյան F-35-ի փոխարեն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 680 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am