Հաղորդում հանցագործության մասին

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լայվով ցուցադրել է կառավարական թիվ մեկ առանձնատունն, ուր ապրում է իր ընտանիքի հետ:
Բայց այդ ցուցադրությունը ոչ այնքան փարատել է հանրային կասկածները, որքան նոր հարցեր առաջ բերել:
Շաբաթներ առաջ մամուլը գրեց, որ Փաշինյանը շքեղ վերանորոգում է առանձնատներից մեկը, մասնավորապես, այն, որտեղ բնակվում էր երրորդ նախագահն իր ընտանիքի հետ: Բանն այն է, որ Փաշինյանին եւ իր կնոջը դուր չի եկել առանձնատունը, որտեղ իրենք ապրում են ու որոշել են տեղափոխվել նախագահական ամառանոց՝ Սերժ Սսարգսյանի ապրած տուն: Բայց դա էլ դուր չի եկել Փաշինյանի ընտանիքին եւ որոշել են հիմնահատակ վերանորոգել, իսկ դա բյուջեի վրա մոտ 2 միլոին դոլար է նստել:
Ընդ որում՝ տեղեկություններ կան, որ Սամվել եւ Կարեն Կարապետյանները Սերժ Սարգսյանի վարչապետությունից առաջ ընտիր վերանորոգում են իրականացրել նրա առանձնատանը, բայց Փաշինյանը որոշել է, որ այնտեղ ապրելուց առաջ պետք է հիմնահատակ վերանորոգել:

Ուշագրավ է, որ մեր՝ հարկատուներից գրպանից արվողը ծախսերն արվել էին գաղտնի՝ կառավարության համապատասխան որոշմամբ: Ահա, լայվ ցուցադրությամբ Փաշինյանը փորձեց ցույց տալ, որ ինքը հանրությունից թաքցնելու բան չունի, փորձեց հերքել, որ 2 միլոինի փոխարեն տասն անգամ էժան է նստել, հիմնանորոգում չի եղել, դռները չեն փոխվել եւ այլն, եւ այլն: Սակայն դրան հավատացողները միմիայն հպարտ քաղաքացիներն են, իսկ ոչ այնքան հպարտների մոտ մնում են չփարատված կասկածները: Դրանց ցրելու մեկ տարբերակ գոյություն ունի՝ հրապարակել համապատասխան որոշումները, որպեսզի հանրությունն իր աչքով սեւով սպիտակի վրա տեսնի, ողջ ծախսերը:
Հարցի բարոյական կողմին անգամ չենք անդրադառնում, թե ինչպես կարող էր այս իշխանությունը, որը խոստանում էր, թե գաղտնի ոչինչ չի անելու, բաց է լինելու, որը խոստանում էր, թե իրենք մեկն են երեք միլիոնից, որ ոտքով գնալու են աշխատանքի, շրջելու առանց թիկնազորի ու շքեղ ավտոմեքենաների, այսօր ընկել է ճոխությունների ետեւից եւ իրեն չի զրկում եւ ոչ մի վայելքից, գաղտնի որոշմամբ առանձնատուն է վերանորոգում, նախարարների աշխատավարձ է կրկնօրինակում, միլիոնների հասնող պարգեւավճարներ է տալիս: Ստացվում է, որ հեղափոխականների ախորժակը չի զիջում, եթե չասենք հակառակը՝ գերազանցում է նախորդներին, միայն թե նրանք ուտում են թավիշով՝ առանց աղմուկի, ոչ բացահայտ, այն է՝ գաղտնի որոշումներով:
Ի դեպ,«AntiFake» ուսումնասիրությամբ Փաշինյանն օրենք է խախտել: «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ–ում Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ հատկացված է 3–րդ մասնաշենքը։ Մինչդեռ նա սեփական որոշմամբ տեղափոխվել է 6–րդ մասնաշենք, ինչը նույնն է, որ հիմա որևէ մեկը որոշի մտնել որևէ բնակարան ու այնտեղ ապրել։
Սա ոչ այլ ինչ է, քան հաղորդում հանցագործության՝ բնակարանագողության մասին։

Անի Սահակյան

 

դիտվել է 4950 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am