Ղարաբաղն ու թուրքական գործոնը

Թուրքիայի նախագահական նստավայրի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը խոսել է այդ երկրի արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի մասին, որի ժամանակ անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը։ Քալընի խոսքերով՝ կան որոշ ուժեր, որոնք ցանկանում ենք միմյանց դեմ լարել հայերին և թուրքերին. «Սակայն մենք, ընդհանուր ցավի սկզբունքով, կշարունակենք կիսել մեր բոլորիս ցավը»։ Քալընը անդրադարձել է նաև ապրիլի 24-ին Երևանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններին. «Չնայած թուրքական դրոշի հանդեպ անհարգալից վերաբերմունքին, մենք, առանց վարկաբեկելու մեր արժանապատվությունն ու լրջությունը, արժանավայել կերպով հիշատակեցինք և կշարունակենք հիշատակել այդ ժամանակաշրջանում տեղի ունեցածը»։ Անկարան, ուզում է ակնարկել, թե շեշտը դնելու են` «նույն ցավը կիսելու», «ընդհանուր եղբայրության վրա: Բայց հետաքրքրական է, թե ինչ նկատի ունի պաշտոնական Անկարան, երբ հայտարարում են, թե ապագային` «պետք է նայել բարեկամության ու համատեղ հեռանկարների դիրքերից»: Հայաստան-Թուրքիա հնարավոր բոլոր շփումները` հասարակական մակարդակով անգամ, սառեցված են: Եթե Ադրբեջանի դեպքում դա պետական քաղաքականություն էր, Ալիևը պաշտոնապես էր արգելում միջազգային կառույցների աջակցությամբ հայ և ադրբեջանցի փորձագետների շփումներն անգամ, ի տարբերություն իր հոր, ապա պաշտոնական Անկարան թեև դա չի արգելում, սակայն Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը գործնականում արգելափակում է նման հնարավորությունը: Խնդիրը միայն երկու պետությունների միջև` իշխանական մակարադակով շփումները չեն, դիվանագիտական հարաբերություններ ստեղծելը չէ, որը Հայաստան-Թուրքիա արձանագրությունների տապալմամբ փաստորեն առհասարակ առկախվել է, այլ այն, որ նույնիսկ հասարակական սեկտորում նման համագործակցությունը, խողովակները, շփումներն են դադարեցված: Այս իրավիճակում ինչ «բարեկամության ու համատեղ հեռանկարների» մասին է խոսում պաշտոնական Անկարան, երբ իրենց էլ է պարզ, որ Ղարաբաղյան խնդրի պատճառով հենց Թուրքիան է արգելափակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը: Իսկ մնացյալը զուտ խոսքեր են... Էրդողանն ու Դավութօղլուն վաղուց են ապացուցել, որ իրենց համար Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարց գոյություն չունի, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի խնդիրը: Այլ բան էր Թուրքիայի նախկին նախագահ Գյուլը, որի հետ, թերևս, կարելի էր հույսեր կապել: Թուրքական Aktif Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի 11-րդ (2007-2014 թվականներ) նախագահ Աբդուլլահ Գյուլը Al Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրին. «Ես Հայաստան այցելած Թուրքիայի առաջին նախագահն եմ: Ես Հայաստանի նախագահ Սարգսյանին հրավիրեցի Թուրքիա: Ես կարծում էի, որ այն ժամանակ մարզական գործոնի ակտիվացումը կարող է օգտակար լինել երկու երկրների միջև դիվանագիտական լուծում գտնելու համար: Ժնևում արձանագրությունների ստորագրումից հետո նոր փուլ թևակոխեցինք, սակայն դժբախտաբար արձանագրությունների պահանջներն այդպես էլ կյանքի չկոչվեցին»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am