Հաշվարկե՞լ եք արդյոք, թե ինչքան վնաս է հասցնում պետբյուջեին.Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին

 Հարգարժան պարոն Դավթյան

Այս անգամ բաց նամակով Ձեզ դիմելու պատճառը նորից՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Արայիկ Բրուտյանի գործելաոճն է։ Նա, չգիտես ինչու, անխտիր բողոքարկում է առաջին ատյանի դատարանի այն որոշումները, որոնցով դատապարտյալները պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվում են։ Հասկանալի է՝մի քանիսը գուցե բողորքարկման պատճառ ունենան, բայց անխտիր բոլո՞րը։ Հոգեկան ծանր ապրումներով՝ դատապարտյալը ազատվում է վաղաժամկետ՝ պատրաստ ինտեգրվելու հասարակոթյանը։ Սակայն օրեր անց, ծանուցում է ստանում, որ որոշումը բողոքարկվել է։ Կամ եթե ՔԿԾ-ն ու Պրոբացիայի ծառայությոնը դրական եզրակացություն են տալիս դատապարտյալին,, դատախազը ինչո՞ւ է դեմ արտահայտվոււմ ։ Թմբկահարվում է՝ հեշտացել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթացը, բայց արի ու տես՝ Բրուտյանի սրտով չէ։ Սա՞ է նոր Հայաստանի դատախազի աշխատանքը, սա՞ է պետական պաշտոնյայի նոր մտածելակերպը։ Լավ, մի կողմ դնենք մեր՝ դատապարտյալներիս հոգեվիճակը։

Արայիկ Բրուտյանի կողմից ամեն մի որոշումը բողոքարկելը հաշվարկե՞լ եք արդյոք, թե ինչքան վնաս է հասցնում պետբյուջեին։ Բրուտյանն անգամ խոստովանել է, որ ինքը շատ դեպքերում չի ցանկանում բողոքարկել, պարզապես վերադասը իրեն պարտադրում է։ Հարգելի պարոն Դավթյան. խնդրում եմ Ձեզ՝ մի պարտադրեք, թողեք քիչ բողոքարկի ու պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալին նորից ցնցումների մեջ մի գցեք։ Ախր ՝ ուղղվել ենք, փոխվել ենք, պատրաստ ենք նոր կյանքին։ Մի խոսքով, մեծարգո պարոն Դավթյա‘ն, դատապարտյալներս համոզված ենք, որ Ձեր միջնորդությամբ դատախազ Բրուտյանը կվերանայի իր գործելաոճը։ Իսկ Ձեզ, պարոն Բրուտյան, մի խորհուրդ՝ մի‘ վերցրեք մարդկանց անեծքները Ձեր վրա, այլ՝արժանացեք օրհնանքների, որ թոշակի անցնելուց հետո կարողանաք գլուխը բարձր ու հպարտ քայլել սիրո եւ թավշյա Հայաստանի փողոցներով։

Խորին հարգանքներով՝ ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյան, «Արմավիր» ՔԿՀ

դիտվել է 683 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am