Լարսի ճանապարհով կարող է անցնել մոտ 200 մեքենա,մինչդեռ օրվա ընթացքում անցնում է մոտ 800 մեքենա. «Իմ քայլ»-ական պատգամավոր (video)
ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ աշխատանքային այցով եղել են «Լարսի» անցակետում, ծանոթացել տեղի խնդիրներին: «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, լրագրողների հետ զրույցում ասաց. «Բոլորդ տեղյակ եք, որ Լարսում մեծ թվով խցանումներ են լինում, որոնց մասին բազմիցս մեր քաղաքացիները բարձրաձայնել են: Հանդիպելով այնտեղ նաև մեր գործընկերներին՝ մենք փորձեցինք հասկանալ՝ ինչպես կարելի է անցակետի խնդիրները լուծել: Մեր գործընկերները մեզ հավաստիացրեցին, որ սեղմ ժամկետում պետք է իրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ, այդ խնդիրներին լուծումներ տալու համար»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
