Ղարաբաղի խնդիրը պահանջում է մեր ակնդետ ուշադրությունը. Չավուշօղլու
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Պեկինում մասնակցել է Ասիայում վստահության միջոցների ու փոխգործակցության խորհրդաժողովի անդամ երկրների արտգործնախարարների հինգերորդ հանդիպմանը: Իր ելույթում Չավուշօղլուն անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Լեռնային Ղարաբաղի խնդիրը պահանջում է մեր ակնդետ ուշադրությունը: Մենք ակնկալում ենք և հուսով ենք, որ այդ խնդիրը կլուծվի խաղաղ միջոցներով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության շրջանակներում»:
