Հրշեջների ճանապարհը փակել է, վերջում էլ զենք է պահել վրաները. ԱԻ նախարարը մանրամասներ է հայտնում (video)
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Կոտայքի մարզում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած միջադեպին՝ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ: Ինչպես ասել ` հրշեջները 4 մեքենայով եկել են կանչի: Մեքենա է եղել դիմացից գնացող, իրենք միացրել են ազդանշանային համակարգը, որ ճանապարհ տա: Ճանապարհ չեն տվել, ճանապարհը փակել է, վերջում էլ զենք է պահել վրաները:
«Մեր հրշեջները և ես չգիտեի, թե ով էր, դատավոր էր, թե ինչ էր: Երբ տվեցի մեքենայի համարը, մեր ճգնաժամային կենտրոն ներկայացրին տեղեկությունը, ես անմիջապես ասացի՝ տվեք ոստիկանություն, եւ ոստիկանությունը զբաղվում է դրանով»,- մանրամասնել է նա:
