Այլասերման քարոզ․պարտադրանք, թե երազանք

Հանրությունը դեռ չէր մարսել ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիայի հարցով փակ քննարկումը, երբ նոր սառը ցնցուղ ստացավ իր գլխին։ Շաբաթ-կիրակի փոթորկահույզ ալիք բարձրացավ՝ Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման փորձի, ապա բուն ներկայացման հետեւանքով, որն ուղեկցվում էր դիվային վանկարկումներով։

Ճերմակազգեստ տիկնանց անբռնազբոս շարժումները, կրքոտ բացականչությունները հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու եւ շարժվելու ձեւի հանրային ընկալումը՝ մարմինն ազատագրելու քողարկված ուղերձով։ Ներկայացումը հղացվել է այս ընթացքում Երեւանում գտնվող գերմանացի վիզուալ եւ պերֆորմանս արվեստագետ Լինդա Նադջիի հետ համագործակցությամբ։ Նախագիծը իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ 2019 թվականի տարեկան բյուջեից 2,7 միլիոն դրամ է հատկացվել այս նախագծին ։Ավելին, խմբում ներկայացման մասնակիցներից մեկն էլ Երեւանի ավագանու Իմ Քայլը խմբակցության անդամներից մի աղջիկ է՝ Հասմիկ Խաչունց անվանումով։

Սեռական փոքրամասնության իրավունքների քողարկված այս քարոզը վրդովվեցրել էր հայու գենի ջատագովներին։ Նրանք նույնիսկ գործնական քայլերի դիմեցին։
Մի երիտասարդ փորձեց շշով «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա: Նա հայտարարում էր, որ «սատանիստների» վրա է լցնելու զելյոնկան: «Իմ երկրում սատանիստական երեւույթ չի լինելու: Ես պայքարելու եմ, ինչքան ուզում եք բռնեք: Եւ իրենց վրա զելյոնկա եմ լցնելու»,-բղավում էր Նարեկ Սարգսյան ներկայացած երիտասարդը:

Նրան բերման ենթարկեցին, ապա մյուս կողմն անցավ հակագրոհի։ Երեկ ողջ համացանցում ամոթանքներ էին հնչում «հետադեմ զանգվածներին» ուղղված, թե դուք խավարամիտներդ չեք հասկանում եւ ընկալում արվեստն ու արվեստի գործերը։ Լավ, փորձենք ի մի բերել հանգստյան օրերի կատարվածը։
Հավատալ, թե գործող իշխանության կողմնակիցներն ահավար առաջադեմ, կրթված մարդիկ են, սուտ կլինի, ինչպես նաև այն, որ հակառակ կողմում հավաքվածները չուխաներով ու յափնջիներով ավանդապահներ են։
Աղջիկների ինքնադրսևորման ձևի ու ոճի մեջ էլ մեծ հաշվով անամոթություն չկար, ոչ բաց տեսարաններ եւ ոչ էլ նման բաներ։

Խնդիրն այդ ամենի կոնտեքստ է։ Երբ պետությունը 20 միլիոն դրամ է տրամադրում սեռափոխության ենթարկված Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմին , երբ օրակարգ է բերվում Ստամբուլյան կոնվենցիան, երբ Արայիկ Հարությունյանը պաշտոնապես իր հարկի տակ է ընդունում ԼԳԲՏ համայնքում հայտնի Կարաբինային, երբ մշտական հարվածի տակ է հայ առաքելական եկեղեցին, ապա մենք ունենք կասկածելու իրավունք, որ պետական մակարդակով այլասերության քարոզ է իրականացվում։ Պարտադրվո՞ւմ է դա արտաքին ուժերի կողմից, թե հեղափոխական իշխանությունների նվիրական գաղափարն է, դեռեւս չի հասկացվում։

Անի Սահակյան

դիտվել է 3882 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am