Մարդասպանության ու արտաքսման նենգ ծրագրեր. օտարերկրյա զորքեր են պահանջում տեղակայել՝ թուրք-սիրիական սահմանին

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը հույս է հայտնել, որ Սիրիայի հակամարտության միջնորդները կկարողանան հիմքեր ստեղծել հակամարտության քաղաքական կարգավորման համար: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Թուրքիայի վերջին ներխուժման արդյունքում տեղահանվածների թիվը հասել է 180 հազարի
Սիրիայի քրդերը պնդում են, որ թուրքական զորքի վերջին ներխուժումը հյուսիսային Սիրիա նպատակ էր հետապնդում ցեղասպանություն իրականացնել Սիրիայի քրդերի դեմ: Սիրիայի դեմոկրատական խորհրդի ղեկավար Իլհամ Ահմեդը կոչ է արել որքան հնարավոր է շուտ թուրք-սիրիական սահմանին տեղակայել միջազգային զորքեր՝ էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար:

Վաշինգտոն կատարած իր այցի ընթացքում Սիրիայում քրդերի առաջնորդը նշել է, որ թուրքական բանակն ու վերջինիս կողմից հովանավորվող զորամիավորումները սպանել են Սիրիայի դեմոկրատական ուժերի շուրջ 400 քուրդ զինյալների՝ դրանով փաստորեն թուլացնելով վերջիններիս կարողությունը դիմադրելու Դաեշ-ին: Ըստ նրա ՝ հարձակման արդյունքում սպանվել են նաև 500 քաղաքացիական անձինք, իսկ հազարավոր մարդիկ՝ վիրավորվել: Նա կոչ է անում Պենտագոնին միջոցներ ձեռնարկել հետագա արյունահեղությունը դադարեցնելու համար: Հարձակման հետևանքով շուրջ 180 հազար մարդ տեղահանվել են իրենց տներից՝ ապաստանելով իրենց հարազատների մոտ կամ ժամանակավոր կացարաններում:

Միևնույն ժամանակ Ժնևում կայացավ Սիրիայի սահմանադրական խորհրդի նիստը՝ միջնորդների, Սիրիայի հակամարտության կողմերի ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիոս Գուտերեսը հակամարտող կողմերի հանդիպումը որակել է լավ հիմք առաջընթացի համար: Նա հույս է հատնել, որ դա կհանդիսանա առաջին քայլը դեպի քաղաքական կարգավորում, որը կփակի Սիրիայի ժողովրդի ողբերգական այս էջը և հնարավորություն կստեղծի բոլոր սիրիացիներին անվտանգ վերադառնալու իրենց հայրենի բնակավայրերը:
Սակայն քրդերը, որոնք կարևոր դեր են խաղացել Դաեշ-ի դեմ պայքարում, նշում են, որ ընդգրկված չեն

Սիրիայի սահմանադրության մշակման հարցում Թուրքիայի վետոյի պատճառով: Թուրքիան դիտարկում է քուրդ զինյալներին որպես ահաբեկիչեր և ջանքեր գործադրում վերջիններիս Սիրիայի բանակցային գործընթացից հեռացնելու համար:
Իր հերթին, Թուրքիան կազմում է սիրիացի փախստականներին հեռացնելու ծրագրեր; Թուրքիայի նախագահ Էրդողանը ցանկանում է, որ Թուրքիայում սիրիացի երկու միլիոն փախստականները հեռանան իր երկրից: Ինչպես հաղորդել է «Ամերիկայի ձայնը»՝ ըստ Թուրքիայի նախագահի՝ այս փախստականները պետք է վերաբնակեցվեն Սիրիայի այն հատվածներում, որտեղ թուրքական բանակի կողմից հոկտեմբերի սկզբին իրականացվեցին ռազմական գործողություններ ընդդեմ քրդերի: Այսինքն, այստեղից քրդերին հետ մղելուց հետո, նա փորձում է բնակավայրերը հանձնել հիմնականում արաբ փախստականներին:

«Amnesty International» մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունն արդեն դատապարտել է փախստականներին դեպի Սիրիա բռնի կերպով արտաքսելու Թուրքիայի ծրագիրը, երբ Ստամբուլում ոստիկանությունն արդեն իսկ սկսել է շուրջկալներ` սիրիացի անփաստաթուղթ փախստականներին որսալու համար:

Ինչպես փախստականներից Ամջադն է ասել, երբ իրեն բռնել են, ինքն ասել է, որ ունի փաստաթուղթ ու եթե սպասեն հինգ րոպե, իր ընտանիքի անդամները կբերեն փաստաթուղթը: «Սակայն միայն երկու րոպե սպասելուց հետո նրանք ինձ ուղարկեցին Թուզլայի ոստիկանական բաժանմունք, ապա արտաքսեցին Սիրիա, Իդլիբ, որտեղ ես ոչ մի բարեկամ ու ազգական չունեմ», ասում է նա:

Ամջադին հաջողվել է իր փաստաթղթերով հետ վերադառնալ, սակայն Թուրքիայի տնտեսության անկման և փախստականների նկատմամբ թուրքերի մոտ տարածվող դժգոհությունների շուրջ արդարացումներ փնտրելով, Էրդողանը շարունակում է սիրիացիներից ազատվելու իր քաղաքականությունը:

Ինչպես նկատում է ռադիոկայանը՝ Թուրքիայի իշխանությունների համար հոգ չէ, որ այս մարդիկ այստեղ են բնակվել արդեն վեց տարի, որ շատերի երեխաներն իրենց կրթությունը ստացել են կամ շարունակել այստեղ, որ իրենք այստեղ հիմնել են բիզնեսներ, կառուցել ու գնել տներ: Թուրքիայի իշխանությունները մտածում են մարդկանց այստեղից պարտադրաբար արտաքսելու մասին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1614 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am