Թոշակների միջին բարձրացումը կկազմի 3500 դրամ. ահա այսպիսի սոցիալական արդարություն

ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտում իրականացվող ծրագրերի գծով նախատեսվել 492.5 մլդ դրամ, որը գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը 10.8%-ով կամ 47.9 մլդ դրամով:
Նախատեսվող աճի հիմնական ուղղություններից է կենսաթոշակների բարձրացումը: ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված հատկացումների շրջանակում նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից բարձրացնել աշխատանքային և զինվորական կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը: Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից սահմանել`
• նվազագույն կենսաթոշակի չափը` 26500 դրամ (25500 դրամի փոխարեն),
• աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 18000 դրամ (16000 դրամի փոխարեն),
• աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ (800 դրամի փոխարեն)
• ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` 26500 դրամ (25500 դրամի փոխարեն)
Նախատեսվում է, որ կբարձրանա շուրջ 33 646 զինկենսաթոշակառուների, 468 761 աշխատանքային կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը:
Այս մասին իր ֆեյդբուքի էջում տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարույի Բաթոյանը:
Ընդհանուր առմամբ՝ կբարձրանա 502 000 մարդու թոշակ:«Մյուս ոլորտը, որ հուզում է քաղաքացիներին, նպաստի համակարգն է: Ըստ նախարար Բաթոյանի` այս ոլորտի բարեփոխմանն ուղղված աշխատանքային խումբ է ստեղծված վարչապետի մակարդակով, տարվա վերջին կունենանք բարեփոխված համակարգի նոր առաջարկ, որը կքննարկենք ԱԺ-ի հետ:
Ինչպես հայտնի է` թոշակները հաշվարկվում են հետևյալ տրամաբանությամբ` հիմնական կենսաթոշակին, որ մինչ այժմ 16 հազար էր, այժմ դառնում է 18 հազար դրամ, գումարցում է տարիների ստաժը հետևյալ գործակիցներով` առաջին 10 տարին հաշվարկվում է 800 դրամ, որն հունվարից դառնալու է 950 դրամ, 11-ից ավել յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի համար` 500 դրամ:: Այսինքն բաևձրացումը լինելու է առաջին 10 տարվա և հիմնական կենսաթոշակի բարձրացման հաշվին, որը կկազմի 3500 դրամ: Միջինով կենսաթոշակառուների թոշակը կբարձրանա 3500 դրամով: Այսինքն` բարձրացումը լինելու է աննշան, և ի համեմատ բարձրաստիճան պաշտոնյաների 1,5 մլնանոց աշխատավարձի, նույնքան աննշան քայլ դեպի սոցիալական արդարություն:


Հայկ Դավթյան

դիտվել է 8055 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am