90-ամյա Սորոսի մոլորյալները

Հեղափոխությունից հետո Հայաստանում առաջին պլան մղվեցին մի շարք արժեքներ, որոնց գլխավոր ընդհանրական առանձնահատկությունը ազգային և ավանդական մոտեցումների մերժումն է:

Այդ ոչ ավանդական մոտեցումների վրա հիմնված գաղափարներն ու արժեհամակարգը մեկ բառով ընդունված է կոչել սորոսական գիծ: Վերջին շրջանում հանրային լայն քննարկումների թեմա դարձած տրանսգենդերների և միասեռականների իրավունքների պաշտպանությունը, դպրոցական ծրագրերից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելը, բուհական ծրարգերից «Հայոց լեզու» և «Հայ ժողովրդի պատմություն» առարկաները հանելը, տրանսգենդերների օրինական միությանը միտված Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը, սեռափոխման մասին ֆիլմի նկարահանմանը պետական աջակցության ցուցաբերումը և այս շարքի մնացած երևույթները, այսպես կոչված, սորոսականության կամ Բաց և ազատ հասարակության դրսևորումներ են: Այս գծի մեջ գտնվողներն իրենց մոտեցումները փորձում են հիմնավորել լիբերալիզմի և ազատականության գաղափախոսությամբ: Այսպես, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիայի կողմնակիցները հայտարարում են, թե իրենք դեմ են ընտանեկան բռնությանը և ընդհանրապես ցանկացած տիպի բռնությանը, հետևաբար իրենք առաջադեմ են, իսկ նրաք, ովեքեր դրա տակ թաքնված վտնագ են տեսնում, ներկայացվում են իբրև խավարամիտներ:

Անշուշտ, որևէ առողջ բանական մարդ, չի կարող կողմ լինել ընտանեկան բռնությանը, կնոջ դեմ բռնությանը և ընդհանապես բռնությանը: Բայց դրա համար կա Քրեական օրենսգիրք, որը շատ հստակ նորմեր ու պատիժներ է սահմանում ցանկացած բռնության, այդ թվում նաև ընտանեկան բռնության համար: Բայց սա քննարկման առանձին թեմա է: Վերադառնալով սորոսական գաղափարների նվիրյալներին, որոնց մեջ կան մարդիկ, ովքեր իսկապես հավատացած են, թե իրենք առաջադեմ լիբերալիզմի ջահակիրներ են, պետք է ընդամենը հիշեն, որ հրեական ծագմամբ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը, որն իր հայտնի հիմնադրամի միջոցով ամբողջ աշխարհում բաց հասարակությանը միտված ծրագրեր է ֆինանսավորում, գալիք տարի կդառնա 90 տարեկան: Այս տեսանկյունից նրա գաղափարները, որոնք հետևողականորեն պրոպագանդվում են նրա կողմից ֆինանսավորվող ծրագրերում, վաղուց արդեն նոր չեն, այլև զառամյալ են, հնացած ու այլասերված:
Բիզնես-մագնատ, բարերար, քաղաքական ակտիվիստ, ներդրող, աշխարհի ամենահաջողակ ներդրողներից մեկը. այսպես է բնութագրվում Ջորջ Սորոսը Վիքիպեդիայում: 2018 թվականի փետրվարի դրությամբ` նրա մաքուր ակտիվները կազմել են 8 միլիարդ դոլար, այն բանից հետո, երբ իր բարեգործական ընկերությունը՝ Բաց հասարակական կազմակերպությունը, ստացել է 18 միլիարդ դոլարի հանգանականություն։ Ծնվել է Բուդապեշտում, ապրել է Նացիստական Գերմանիայի կողմից օկուպացված Հունգարիայում և 1947 թվականին տեղափոխվել է Անգլիա։ Ընդունվել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոց՝ ստանալով նախ բակալավրի որակավորում, ապա նաև փիլիսոփայության մագիստրոսի գիտական աստիճան։ Նա իր առաջին հիմնադրամը` հեջ ֆոնդը` «Բաց հասարակության հիմնադրամը» հիմնել է 1969 թ., մեկի տարի անց` 1970-ին, ստեղծել է երկրորդը, որն այդ պահին ուներ ընդամենը 12 մլն դոլար: 2011-ին արդեն ֆոնդի ակտիվները կազմում էին 25 միլիարդ դոլար:

Սորոսը հայտնի է որպես «Մարդ, որը կոտրեց Անգլիայի բանկը», քանի որ 1992 թվականին իր 10 մլրդ դոլար արժողությամբ գործարքը նրան 1 մլրդ դոլարի շահույթ բերեց և հանգեցրեց բրիտանական արժույթի` ֆունտ-ստերլինգի ճգնաժամին: Այս օրը Մեծ Բրիտանիայում հիշում են որպես «Սև չորեքշաբթի»: Տարբեր հաշվարկներով` Ջորջ Սորոսն իր հիմնած «Բաց հասարակության հիմնադրամին» նվիրաբերել է 32 միլիարդ դոլար։ Հիմնադրամը հռչակել է, որ աջակցում է անհատներին և կազմակերպություններին ամբողջ աշխարհում, որոնք պայքարում են խոսքի ազատության, կառավարության հաշվետվողականության, արդարության և հավասարության համար։ Հիմնադրամը նաև  ուշադրության կենտրոնում ունեցել է խտրականության ենթարկված անձանց, որոնց մեջ Սորոսը, ի թիվս գնչուների, դիտարկում է նաև թմրամոլներին և սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Կան բազմաթիվ վերլուծություններ, որոնք փաստում են, որ Ջորջ Սորոսի բարեգործական գործունեությունը և նրա կողմից առաջադիմական համարվող գաղափարներին աջակցությունը իրական նպատակը դավադրություններ հրահրելն է:
Սրանք, անշուշտ, առանձին վերլուծության, գուցե նաև գիտական ուսումնասիրության թեմաներ են, բայց մի բան հաստատ է` Սորոսի գաղափարները վաղուց արդեն հնացած են և առաջադեմ լինել չեն կարող: Աշխարհում արդեն ավելի քան մեկ տասնամյակ առաջադեմ է համարվում ազգային գաղափարախոսությունը, վերադարձը դեպի ավանդույթներ: Ասել կուզի` զառամյալ հրեա ծերուկի գերին դառնալուց առաջ կարելի է ուսումնասիրել նրա գործունեության հետևանքները և հետևել նորահայտ գաղափարների:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 3892 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ» Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am